Աշխարհի ամենահամբուրված կինը. ո՞վ է այն առեղծվածային գեղեցկուհին, ում մինչ օրս «համբուրում» է աշխարհի ամեն երկրորդ բնակիչը

Like on FB:

1880-ականներին Փարիզի դիահերձարանը բոլոր անհայտ մահացածներին ցուցադրում էր նախապես, որպեսզի հարազատները կարողանան նրանց ճանաչել:

Այդպես մի օր այդ ցուցադրության ժամանակ ցուցադրվեց մի խեղդված աղջիկ:

Նրա դեմքը տարօրինակ հանգիստ էր ու նա ժպտում էր:

Ո՞վ էր այն առեղծվածային գեղեցկուհին, ով մինչ օրս համարվում է աշխարհի «ամենահամբուրված» մարդը։

Ինչքան էլ որ ցավալի լինի, բայց աղջկան այդպես էլ չճանաչեցին, ու նա թաղվեց առանց ճանաչվելու, սակայն թաղվելուց առաջ նրա դիմագծերով դիմակ պատրաստեցին, ու այդ դիմակը դարձավ մոդեռնիստների ոգեշնչման աղբյուր:

Ճիշտ է, հետագայում շատերը պնդեցին, որ այդ դիմակը պատրաստված է ողջ մարդու դիմագծերից, քանի որ դիմակը մահացածի լարված դեմքի արտահայտությունը չի փոխանցում, ու դիմակի բնորդուհուն սկսեցին փնտրել ապրող դերասանուհիների մեջ, սակայն ապարդյուն։

Քամյուն աղջկան հռչակեց Մոնա Լիզայի պես առեղծվածային, իսկ Նաբոկովը նրան բանաստեղծություն նվիրեց:

Փարիզում աղջկա դեմքով պաստառներ հայտնվեցին, ու Սենա գետի առեղծվածային խեղդվածը հետմահու դարձավ Փարիզի գեղեցկության էտալոն:

Սա դեռ ամենը չէ: Նորվեգացի Ասմուդ Լաերդալը մի օր պատվեր է ստանում բժշկական մանեկեններ պատրաստելու:

Քանի որ պատվիրատուն բժիշկ է լինում, խնդրում է պատրաստել այնպիսի մանեկեն, որի վրա բժշկականի ուսանողները կսովորեն արհեստական շնչառություն տալ:

Լաերդալը որպես մանեկենի դեմք ընտրում է հենց խեղդված մեր հերոսուհու դեմքը:

Այսպես հերոսուհին անուն է ստանում` Աննա՝ դառնալով աշխարհի «ամենահամբուրված» կինը:

Մինչև հիմա աղջկա ինքնությունը պարզելու փորձերը ապարդյուն են:

Մասնագետները վստահեցնում են` խեղդվողը չի կարող այսպիսի ժպիտ ու հանգստություն ունենալ իր դեմքին, սակայն նաև փաստում, որ գեղեցկուհին դարձել է կյանքի ու մահվան եզրագիծը խորհրդանշող առեղծված:

Այսպես՝ ամեն անգամ, երբ բժշկական մանեկենի վրա ինչ-որ մեկը սովորում է արհեստական շնչառություն տալ, նա հերթական անգամ «համբուրում» է աշխարհի ամենաառեղծվածային գեղեցկուհուն, ում պատմությունը մինչ օրս գաղտնազերծված չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ Կկարողանա՞ք գտնել նրան 5 վայրկյանում
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ․ Ճիշտ պատասխանեք 10 հարցին և ապացուցեք, որ ավելի խելացի եք, քան մարդկության 80%-ը
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Իսկ դուք ձեր երեխային կրծքով կերկարե՞լ եք. ահա, թե ինչ հետևանքների է դա բերում
ԹԵՍՏ. Այս 10 հացերից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք
Եթե խելացի եք, ուրեմն պետք է 10-ից գոնե 8-ը ճիշտ պատասխանեք

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում