Հենց այն նույն Ալիսան. ո՞վ էր այն աղջիկն, որ ոգեշնչեց Լուիս Կերոլին գրել «Ալիսան հրաշքների աշխարհում գիրքը»

«Ալիսան հրաշքների աշխարհում»՝ գիրք, որի հիման վրա նկարահանված և՛ ֆիլմը, և` մուլտֆիլմը կարելի է հաճույքով նայել ու ամեն անգամ փիլիսոփայական մի նոր ենթատեքստ գտնել։

Սակայն ո՞վ էր նա՝ իրական Ալիսան, ով ոգեշնչեց Լուիս Կերոլին գրել «Ալիսան հրաշքների աշխարհում» հայտնի գիրքը։

Նրա անունը Ալիսա Լիդել էր, և նա սիրում էր երազել ու լսել հեքիաթային հորինված պատմություններ իր մասին։

Ալիսան ծնվել է 1852թ.-ի մայիսի 4-ին։ Նա 4-րդ երեխան էր ընտանիքում, իսկ նրանից հետո ծնվեցին ևս 6-ը։ Ալիսան մեծանում էր Լոնդոնում, կրթված մարդկանց ընտանիքում։

Նրա հայրը երկար ժամանակ աշխատում էր դպրոցում որպես տնօրեն, իսկ հետո առաջարկ ստացավ ու տեղափոխվեց Օքսֆորդի համալսարան՝ դառնալով դեկան։

Այն դպրոցը, որտեղ աշխատում էր Լուիս Կերոլը, գտնվում էր հենց Ալիսայենց տան դիմաց։

Նա հաճախ էր տեսնում, թե ինչպես են երեխաները վազվզում իրար հետ ու հետաքրքիր խաղեր խաղում։

Արդյունքում՝ ընտանիքն ու մաթեմատիկայի ուսուցիչը՝ Կերոլը, ընկերացան։

Լուիսը սիրում էր Լիդելների ընտանիքին, ու նրան հատկապես դուր էին գալիս Լիդելների երեխաները։

Նա շատ ժամանակ էր անցկացնում Ալիսայի հետ։

Մի օր էլ Ալիսան նրան խնդրեց իր մասին ինչ-որ պատմություն հորինել ու պատմել։

Լուիսը տեղում կատարեց աղջկա խնդրանքը, սակայն խնդրանքը շարունակություն ունեցավ։

Ալիսան այնքան հավանեց պատմությունը, որ խնդրեց գրի առնել այն։

Կերոլը երկար ժամանակ մերժում էր, սակայն հետո համաձայնվեց ու մի օր աղջկան նվիրեց մի գիրք հետևյալ անվանումով՝ «Ալիսայի արկածները գետնի տակ»։

Հետագայում նա փոխեց գրքի անունն ու այն անվանեց «Ալիսան հրաշքների աշխարհում»։ Ահա թե ինչպես մի սովորական աղջնակ իսկական գլուխգործոց գիրք գրելու պատճառ դարձավ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․