Ինչպես հասկանալ, որ նա դեռ սիրում է նախկին կնոջը

Ձեզ սկսել է թվալ, որ նա այդպես էլ չկարողացավ բաժանվել նախկին կնոջից և շատ հաճախ է նրա մասին մտածում: Կա մի քանի տարբերակ, որոնց օգնությամբ կարող եք հասկանալ սիրո՞ւմ է արդյոք տղամարդը նախկին կնոջը, թե՞ ոչ:

Նա շփվում է նրա հետ սոցիալական ցանցերում: Թվում է, թե ի՞նչ կա դրա մեջ: Ուղղակի մեկնաբանում է լուսանկարը, ուղարկում երգեր կամ տեսահոլովակներ: Չէ՞ որ նրանք ընկերներ են և վաղուց բաժանվել են: Այո, շատ հնարավոր է, որ նրանք, իրոք, մնացել են ընկերներ և շատ ընդհանուր բաներ ունեն: Իսկ միգուցե նա ոչ մի կերպ չի՞ կարողանում նրան մոռանալ և ցանկանում է շարունակել շփումը:

Նա պահում է նրա լուսանկարները: Համակարգչում կան շատ նկարներ նրանց համատեղ հանգստից, որտեղ դեռ սիրահարված են: Երկու տարբերակ կա՝ նա չի հասցնում մաքրել համակարգիչը կամ ուղղակի չի ցանկանում բաժանվել իր հիշողություններից:

Նա խոսում է նախկինի մասին և բավականին հաճախ: Հիշում է ինչ-որ ծիծաղելի պատմություններ: Եվ թվում է՝ միշտ տեղին են հնչում: Հարցը միայն այն է, թե ինչո՞ւ է դա նրա մտքին գալիս: Զարմանալի է, որ նա ոչ մի կերպ չի ցանկանում բաց թողնել անցյալը: Կամա, թե ակամա մտածում ես, որ նա դեռ սիրում է նախկին կնոջը:

Բնակարանում կան նրա իրերը: Օրինակ՝ սպասքը կամ հուշանվերներ: Եթե դուք արդեն սկսել եք միասին ապրել, ազատվեք այդ իրերից:

Դուք խնդիրներ ունեք անկողնում: Հաճախ դա կարող է կապված լինել էմոցիոնալ բարդություններով, որոնք իրենց հերթին բարդություններ են ստեղծում այլ մակարդակում:

Ընդհանրապես չի ցանկանում նրա մասին հիշել: Այլ ծայրահեղություն է, երբ նա շատ ծանր է տանում նախկին կնոջ մասին հարցերը: Դա կարող է լինել ներքին չլուծված կոնֆլիկտի պատճառ և տանջանքների ցուցանիշ:

Եթե նշվածներից գոնե երեք կետ ձեզ ծանոթ թվացին, ապա, իրոք, իրոք նա դեռ պատրաստ չէ մոռանալ նախկնի մասին: Չարժե դրանից պատմություն սարքել, իրավիճակը դրանից չի փոխվի: Փոխարենը փորձեք թուլանալ և կենտրոնանալ ձեր հարաբերությունների վրա՝ առանց թույլ տալու այն միտքը, որ գոյություն ունի երրորդը:

Հիշեք, որ այս պահին տղամարդը հենց ձեր կողքին է: Ուրեմն նա ձեզ է ընտրել: Անցյալը հետևում է:

Իսկ եթե նա հասկացել է, որ սիրում է նախկին կնոջը և անկեղծորեն խոստովանել է դա, բաց թողեք նրան:

Երբեմն այդպիսի բան լինում է, դա չի նշանակում, որ դուք նրանից վատն եք, ուղղակի նրան ուրիշն է սազում, իսկ դուք դեռ կհանդիպեք ձեր սիրուն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Կանայք, որոնց անհնարին է մոռանալ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․