Ինչո՞ւ աշխարհի ամենահայտնի անբարոյական Մատա Հարին երբեք չէր քնում հայ տղամարդկանց հետ. պատմություն, որ գիտեն շատ քչերը

Մատա Հարի՝ կին, ով մինչ օրս հակասող պատմությունների ու լեգենդների կիզակետում է։

Շատերը նրան համարում են պարզապես հայտնի անբարոյական, իսկ ոմանք վստահ են, որ նա իսկական լեգենդար լրտես էր, ով աշխատում էր միանգամից մի քանի երկրի համար։

Սակայն մի հետաքրքիր փաստ միշտ անտեսվում է Մատա Հարիի կյանքից. ասում են՝ Մատա Հարին երբեք չէր քնում հայ տղամարդկանց հետ ոչ մի գումարի դիմաց։

Ինչո՞ւ։

Նախ՝ նշենք, որ Հաագայում մեծացած Մատա Հարին մի օր հասկացավ, որ ձանձրալի կյանքն իր համար չէ, և նա պետք է գտնի իրեն հարմար փեսացուի ու լողա փողի մեջ։

Այսպես նա գտավ իր առաջին ամուսնուն, ով բավականին հայտնի ցանկալի փեսացու էր ու կնոջ փնտրտուքներում հանդիպեց 18-ամյա աղջնակի հետ, ում համար կարող էր հանգիստ հայր լինել։

Ամեն բան լավ էր ընթանում, մինչև որ մի օր Մատա Հարիի ամուսնուն չուղարկեցին գործուղման ու աղջիկը չսկսեց ձանձրանալ։

Նա որոշեց մեկնել Փարիզ ու շարունակել վայելել իր կյանքը։ «Ինչո՞ւ Փարիզ» հարցին Մատան պատասխանում էր, որ ամուսիններից փախչող բոլոր կանանց մտքին հենց այս քաղաքն է գալիս։

Տեղափոխվելով Փարիզ՝ Մատա Հարին սկսեց իր պարուհու կարիերան, հետո բոլորին համոզեց, որ ինքը արևելյան ծագում ունի ու դեռ փոքրուց մեծացել է երաժշտական ընտանիքում։

Սա նրան օգնում էր ավելի տպավորիչ դառնալ։

Ժամանակն անցնում էր։ Մատա Հարին ավելի պահանջված էր դառնում, ու նա ձեռնոցի պես փոխում էր իր սիրեկաններին, ովքեր նրան շքեղ կյանք ու մեծ փառք էին ապահովում։ Սակայն շուտով Մատա Հարին հայտնվեց նաև կառավարությունների ուշադրության կենտրոնում։

Նրան վարձեց Գերմանիան, որպեսզի կինն իրենց համար լրտեսական աշխատանքներ կատարի, քանի որ Մատա Հարիի անկողնում հայտնվում էին շատ ազդեցիկ տղամարդիկ, ումից որ գեղեցկուհին կարող էր հետաքրքիր ինֆորմացիաներ կորզել։ Մատա Հարին համաձայնեց, քանի որ նրան բավականին լավ էին վարձատրում։

Սակայն նույնը շուտով կրկնվեց Ֆրանսիայի պարագայում, ու սրտակեր գեղեցկուհին դարձավ կրկնակի լրտես՝ աշխատելով և՛ Գերմանիայի, և՛ Ֆրանսիայի համար։ Սա չէր կարող ներվել նրան։ Շուտով Մատա Հարիին ձերբակալեցին։

Չնայած նրա բոլոր ազդեցիկ սիրեկաններն արեցին ամեն բան, որ Մատային չգնդակահարեն, նրանց մոտ ոչինչ չստացվեց։

Մատա Հարին գնդակահարվեց 1917թ․-ին, աչքերը բաց։ Նա հրաժարվել էր փակել աչքերն ու որոշել էր նայել այն տղամարդկանց աչքերի մեջ, ովքեր պատրաստվում էին սպանել իր նման կնոջը։ Հրացանների զարկերը չուշացան։

Մի հետաքրքիր փաստ կնոջ կյանքի մասին, սակայն, շատ քչերը գիտեն։ Ասում են՝ հայտնի գեղեցկուհին երբեք չէր քնում հայ տղամարդկանց հետ։ Ըստ խոսակցությունների՝ Մատա Հարին բավականին վաղ տարիքում սիրահարված է եղել հայ տղամարդու, ով, սակայն, մերժել է նրան ու կոտրել սիրտը։ Ո՞վ է եղել այն հայը, ով մերժել է աշխարհի ամենահայտնի գեղեցկուհիներից մեկին, մինչև օրս հայտնի չէ։ Չնայած պատմաբանները նշում են, որ Մատա Հարին իր կյանքի վերջին տարիներին ևս մեկ անգամ է անհույս սիրահարվում և այս անգամ՝ ռուսի, բայց նշվում է, որ նրա առաջին սերը հայ է եղել։

Իր սիրտը կոտրելուց հետո Մատա Հարին որոշել է, որ կյանքում չի քնելու հայ տղամարդկանց հետ՝ համարելով դա վրեժի յուրահատուկ ձև։ Ինչքանով է հաջողվել կնոջը ճշգրտորեն իմանալ իր բոլոր տղամարդկանց ազգությունն ու պահել երդումը, դժվար կլինի ասել, մանավանդ որ քիչ չեն դեպքերը, երբ հայ արյունը հնարավոր է եղել գտնել այլազգի շատ տղամարդկանց երակներում, սակայն այն, որ կինը ոչ մի զտարյուն հայի հետ երբեք անկողին չի կիսել, նշում են մի շարք աղբյուրներ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ