Արմեն Ջիգարխանյանի՝ սիրտը խոցող 15 մտքերը, որոնք կստիպեն մտածել

Թատրոնի ու կինոյի մեծագույն դերասան Արմեն Ջիգարխանյանը միշտ էլ առանձնացել է իր տպավորիչ մտքերով ու փիլիսոփայությամբ։

zNews-ը առաջարկում է ծանոթանալ նրա 15 ամենահայտնի մտքերին, որոնք կսովորեցնեն կյանքն ապրելու գաղտնիքները։

1. Մեր կյանքի ամեն մի տարիքի մեջ մտնում ենք որպես նորածին և հաճախ, չնայած ապրած տարիներին, լինում ենք անփորձ։

2. Եթե ուզում ես հասկանալ, թե ի՞նչ է կատարվում քո գլխում և սրտում, լսիր և կարդա դասականներին։

3. Կյանքում հաջողությանը սպասելիս մարդ պետք է ծանրակշիռ լինի։

4. Մենք ապրում ենք վախի ներքո։ Մենք վախենում ենք, որ մեզ չեն հասկանա, մեր մասին վատ բաներ կմտածեն։

5. Մեր օրերում հեռուստատեսության, ամսագրերի, ֆիլմերի գլխավոր նպատակը ոչ մեկին չանհանգստացնելն է։ Նրանք զբաղված են միտքը քնեցնելով։

6. Երեխաները հիշում են ոչ թե խոսքերը, այլ արարքները։

7. Ինձ մի մարդ շատ լավ բացատրեց, թե ինչ է գեղանկարչությունը։ Նա ասաց, որ եթե դուք ուզում եք հայտնվել այդ կտավի մեջ, ուրեմն դա լավ նկար է։ Նույնը կարելի է ասել երաժշտության և մյուսների մասին։

8. Եթե հասարակությունը չունի իդեալներ՝ նրան թատրոն պետք չէ։

9. Մարդ չի կորցնում իր երիտասարդությունը, եթե դեռ ի վիճակի է զարմանալ։ Զարմանքն ամեն ինչի հիմքն է։

10. Լինե՞լ, թե՞ չլինել՝ այդ հարցը հավերժական է և գոյություն կունենա մինչև այն պահը, քանի դեռ մարդը ունակ է մտածելու:

11. Թատրոնն, իհարկե, պետք է փորձի մարդկանց տալ ինչ-որ պատասխաններ: Պիտի փորձի, ոչ ավելին:

12. Ընդհանրապես, լավագույնը, որ մարդիկ գիտակցել են, դրանք զրույցներն են: Հենց զրույցների ժամանակ են ամենից հաճախ ծնվում շատ հարցերի առավելագույնս ճիշտ պատասխանները:

13. Մեր կյանքի բոլոր դրսևորումներում առաջնային պատճառները բարդույթներն են: Ես բազում տարիներ եմ տառապել այն պատճառով, որ ցածր հասակ ունեմ և իմ պարանոցը կարճ է: Ես կոկետություն չեմ անում: Այո, համարում էի, որ շատ կարևոր է, թե ինչպիսին է պարանոցդ: Եվ այդ բարդույթներից տառապում էի: Հիմա հասկանում եմ, որ դա ամենաիսկական հիմարությունն էր, բայց չէ՞ որ տառապել եմ:

14. Կյանքն այնպիսին է, որ միշտ չի որ թունելի վերջում լույս է երևում, պատահում է, որ այնտեղ լույս չի լինում, այլ միայն մի լամպ: Խաբեություն: Բայց մենք ցանկանում ենք այդ լույսը և գնում ենք դեպի այդ խաբեությունը: Եվս մեկ մեծ ընդհանուր դժբախտություն, որ մենք սպասում ենք, որ ինչ-որ մեկը կանի մեր փոխարեն: Ոչ մեկը ոչինչ չի անի: Ես դա, արդեն, հաստատ գիտեմ:

15. Ինչքան շատ ենք ճանաչում ինքներս մեզ, այնքան ավելի քիչ ենք վստահում ուրիշներին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)