«Բանկիրն այն մարդն է, ով ձեզ արևոտ եղանակին պարտքով անձրևանոց կտրամադրի և այն ետ կպահանջի այն ժամանակ, երբ կսկսվի անձրևը». Մարկ Տվենի 10 դասական կատակները

153 տարի առաջ Մարկ Տվենը հրատարակեց իր առաջին պատմվածքը՝ «Հայտնի թռչկոտող գորտը»։

Եթե սա պատճառ չէ, որպեսզի հիշենք այս հանճարի մտքերը, ապա հայտնի չէ, թե էլ ինչը կարող է պատճառ դառնալ։

1. Ես երբեք թույլ չեմ տվել, որ իմ դպրոցական դասերը խանգարեն կրթվելուս։

2. Բանկիրն այն մարդն է, ով ձեզ արևոտ եղանակին պարտքով անձրևանոց կտրամադրի և այն ետ կպահանջի այն ժամանակ, երբ կսկսվի անձրևը։

3. Հոկտեմբերը տարվա ամենավտանգավոր ամիսներից մեկն է բորսայում խաղալու համար։ Մնացած վտանգավոր ամիսներն են՝ հուլիսը, հունվարը, սեպտեմբերը, ապրիլը, նույեմբերը, մայիսը, մարտը, հունիսը, դեկտեմբերը, օգոստոսը և փետրվարը։

4. Երբ ես 14 տարեկան էի, հայրս այնքան հիմար էր, որ ես մի կերպ էի տանում նրան, սակայն երբ դարձա 21 տարեկան, ես ապշեցի՝ այս ծեր մարդը որքան էր խելացիացել վերջին յոթ տարվա ընթացքում։

5. Վագների երաժշտությունն ավելի լավն է, քան այն թվում է լսելիս։

6. Ընկերությունն այնպիսի սուրբ, քաղցր, ամուր և մշտական զգացմունք է, որ այն կարելի է պահպանել ամբողջ կյանքի ընթացքում, եթե, իհարկե, չփորձեք պարտքով գումար խնդրել։

7. Ես ինձ համար օրենք եմ դարձրել երբեք մեկ ծխախոտից ավել չծխել միաժամանակ։

8. «Դասական» է համարվում այն գիրքը, որը բոլորը գովաբանում են, սակայն երբեք չեն կարդում։

9. Միշտ անկեղծորեն ընդունիր սխալներդ․ դա կբթացնի տնօրինությանը և թույլ կտա նոր սխալներ գործել։

10. Մարդը միակ կենդանին է, որը կարող է կարմրել և դրա համար պատճառ ունենալ։

11. Ամենից առաջ փաստեր են հարկավոր, իսկ հետո նրանց հետ կարող եք անել այն, ինչ ցանկանաս։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․