ԹԵՍՏ. Կարճ և չափազանց ճշգրիտ հոգեբանական թեստ, որը կբացահայտի ձեր անձի թույլ կողմերը, վախերն ու գաղտնի ցանկությունները

Այս թեստում դուք չեք պատասխանելու բազմաթիվ տարատեսակ հարցերի, այլ օգտագործելու եք ձեր երևակայությունը:

Նայեք այս նկարին և արտապատկերեք այն մաքուր թղթի վրա

Ձեր առջև 8 անավարտ նկարներ են և մեկ դատարկ վանդակ: Դուք պետք է ավարտեք անավարտ նկարները և ստորագրեք դատարկ վանդակի մեջ: Կարող եք անել այդ ամենը ցանկացած հաջորդականությամբ: Երբ ավարտեք բոլորը, անցեք ստորև բերված բացատրություններին:

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

1-ին քառակուսի

Այս քառակուսին բնորոշում է ձեզ, այն, թե ինչ պատկերացումներ ունեք ինքներդ ձեր մասին և որտեղ եք ձեզ տեսնում այս կյանքում: Եթե դուք ինչ-որ բանով «պաշտպանում» եք այն, օրինակ՝ դրա շուրջ շրջան եք գծում, ապա դուք փորձում եք պաշտպանվել արտաքին աշխարհից: Կանանց պարագայում շատ տարածված տարբերակ է ծաղիկ նկարելը, դրա թերթիկներն ասես պաշտպանում են կնոջը արտաքին վտանգներից: Եթե ձեզ մոտ ուղիղ գծեր են դուրս գալիս, ապա դուք բաց եք արտաքին աշխարհի առաջ: Պարույրաձև գծե՞ր եք նկարել․ դուք շատ եք ճնշված ձեր ներքին խնդիրներով, չնայած փորձում եք դա թաքցնել:

2-րդ և 3-րդ քառակուսիներ

Այս քառակուսիներում արտացոլվում է այն, թե ինչպես եք դուք ընկալում ձեր մտերիմներին և ինչպես են նրանք ձեզ ընկալում (ձեր պատկերացմամբ): Այստեղ շատ կարևոր են այն սիմվոլները, որոնց հետ դուք ասոցացնում եք մտերիմներին: Այստեղ հաճախ հանդիպում է արև, ինչը ներդաշնակ և ջերմ փոխհարաբերությունների նշան է: Եթե երկու տեղում էլ անշունչ կենցաղային առարկաներ եք նկարել, ապա դա միայնության և նյութականի վրա կենտրոնացած լինելու նշան է:

4-րդ քառակուսի

Այստեղ հիմնականում տուն են նկարում: Ամեն բան պարզ է. նկարն արտացոլում է տան մասին ձեր պատկերացումները, հարմարավետ է այն, թե ոչ, բաց է, թե փակ ուրիշների առաջ, ցանկապատի առկայությունը արտաքին աշխարհից ձեր ընտանիքը քողարկված պահելու նշան է: Այս քառակուսում երկորդ ամենահանդիպող տարբերակը սարն է: Եթե սար եք նկարել, ապա ազատատենչ եք, չեք սիրում մեկ տեղի կապված լինել:

5-րդ քառակուսի

Իրար ուղղահայաց դրված գծերը նախանշում են խոչընդոտներ: Այստեղ ձեր նկարածը ցույց է տալիս, թե ինչպես եք վարվում խոչընդոտների բախվելիս: Եթե գծերը հատվում են, դուք չեք վախենում խոչընդոտներից և ակտիվ պայքարում եք դրանց դեմ: Դուք հանգամանքները հարմարեցնում եք ձեզ (այս տարբերակը հիմնականում հանդիպում է տղամարդկանց մոտ): Եթե գծերը չեն հատվում, դուք հակված եք խուսափելու խնդիրներից և խոչընդոտներից: Դուք հարմարվում եք հանգամանքներին (այս տարբերակը հիմնականում հանդիպում է կանանց մոտ):

6-րդ քառակուսի

Այս քառակուսին արտացոլում է ձեր ամբիցիաները, կարիերայի աճը, ապագայի պլանները: Եթե ձեզ մոտ 3 հաջորդաբար աճող գծերին հաջորդում են նույնատիպ գծեր աճողական կարգով, ապա դուք շատ ամբիցիոզ եք և ցանկանում եք իրագործել ձեր ողջ պոտենցիալը: Եթե դուք բավարարվեցիք այդ 3 գծով, ապա դուք բավարարվում եք նրանով, ինչ ունեք:

7-րդ քառակուսի

Այս կետիկներն արտացոլում են ձեր զգայականությունը, ինտուիցիան, արտաքին և ներքին ազդակներին ձեր արձագանքը: Եթե դուք նկարը շարունակեցիք կետիկների վրա հիմնվելով, օրինակ՝ ապարանջան ստացաք, ապա դուք բավականին խոցելի և զգայուն մարդ եք: Եթե դուք նկարել եք մեծ նկար, որում այս կետիկները պարզապես դետալներ են, ապա դուք բավականին էգոիստ և անտարբեր մարդ եք:

8-րդ քառակուսի

Այս քառակուսին խորհրդանշում է ձեր վախերը, վտանգի և մեղքի զգացումները: Եթե դուք չեք օգտագործել ամբողջ քառակուսին, այլ բավարարվել եք ինչ-որ բան նկարելով վերին աջ անկյունում, ապա դուք բավականին ամաչկոտ և անհամարձակ եք, զգուշավոր եք, չեք սիրում մարդաշատ վայրեր: Եթե ձեր նկարը զբաղեցնում է ողջ քառակուսին, օրինակ՝ շախմատի տախտակ եք նկարել, ապա դուք չեք վախենում փորձել նորը, խնդիրները լուծելիս մասշտաբային մոտեցում եք ցուցաբերում: Ամենայն հավանականությամբ, դուք խառնվածքով խոլերիկ (եթե քաոսային նկար է ստացվել) կամ սանգվինիկ (եթե ավելի կարգավորված նկար է ստացվել) եք:

9-րդ քառակուսի

Այս քառակուսում արտացոլվում են ձեր շփման առանձնահատկությունները և հասարակությունում ձեր ինքնաիրացումը: Այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են խիստ կանոններով և կարգավորված են, երբեք կենտրոնում չեն ստորագրում: Եթե դուք հենց կետրոնում եք ստորագրել, ապա շփվող մարդ եք: Եթե ներքևում եք ստորագրել, ապա դուք խիստ պահպանում եք պաշտոնականություններն ու հարգում եք ձեզնից վեր կանգնածներին: Եթե վերևում եք ստորագրել, ապա փորձում եք ձեր դիրքն ընդգծել հասարակության մեջ: Եթե հիմնական ստորագրությունից առաջ անվան/ազգանվան/հայրանվան առաջին տառն եք գրում և բացի այդ՝ ունեք երկար և մեծ ստորագրություն, ապա ունեք ինքնահաստատման և մարդկանց կողմից գնահատանքի և ճանաչման արժանանալու կարիք:

Ի՞նչ է վկայում քառակուսիները լրացնելու հերթականությունը

Այն քառակուսիները, որոնք նկարեցիք սկզբում և հեշտությամբ, վկայում են այն մասին, որ կյանքի այդ բնագավառներում ամենից քիչն եք խնդիրներ ունենում, իսկ այն քառակուսիներում, որոնք դժվարությամբ լրացրիք, խնդիրներն ավելի զգալի են և դժվարություններ են առաջացնում ձեզ համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)