Ինչո՞ւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիացիները մասսայաբար քաչալացրին իրենց կանանց. ֆրանսիական պատմության ամենաամոթալի էջը

Համաշխարհային պատերազմները թերևս մոլորակի պատմության ամենացավալի հիշողություններն են, որոնք խլել են միլիոնավոր մարդկանց կյանքեր, իսկ շատերին էլ ողջ մահացածներ դարձրել։

Այսպես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայում ֆրանսիացիները սկսեցին մասսայաբար քաչալացնել ֆրանսուհիներին։

Ինչո՞ւ։

Ծանոթանում ենք ֆրանսիական պատմության ամենաամոթալի էջերից մեկին։

Ամեն բան սկսվեց հենց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Շուրջ 100.000 ֆրանսիացիներ անցան գերմանացիների կողմն ու սկսեցին կռվել հանուն Գերմանիայի հաղթանակի։ Բացի այս 100.000 ֆրանսիացուց՝ 20.000 ֆրանսուհիներ անկողին կիսեցին գերմանացիների հետ՝ դառնալով նրանց սիրուհին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ի՞նչ պետք է սպասեր ֆրանսուհիներին, եթե ոչ մասսայական ամոթանք ու ծաղր։

Չնայած շատերն առաջարկում էին, որ ֆրանսուհիներին ուղղակի սպանեն, բայց հետո ֆրանսիացիները եկան այն եզրակացության, որ սպանելը նրանց համար օրհնություն կլինի, ուստի անհրաժեշտ է ուղղակի նրանց այնպիսի ամոթալի պատժի ենթարկել, որ այս ֆրանսուհիներն ամբողջ կյանքում վախենան անգամ փողոց դուրս գալուց։

Այսպես՝ որոշվեց նրանց հրապարակայնորեն ու բոլորի աչքի առաջ քաչալացնել, հետո ստիպել, որ նրանք այդպես քայլեն փողոցներով, որպեսզի բոլորը տեսնեն, թե ովքեր են այն կանայք, որ դավաճանել են իրենց երկիրն ու իրենց աղտոտել ինչ-որ գերմանացիների հետ բավարարվելով։

Ամեն բան արդարացի կթվար, եթե այս կանանց մեծամասնությունն ուղղակի վախից դրդված չքներ գերմանացիների հետ։ Նրանցից շատերը անկողին էին կիսել թշնամու հետ, որովհետև վախեցել էին իրենց կյանքի համար ու ուրիշ ելք չէին ունեցել։

Սակայն սա հետ չէր պահում ֆրանսիացիներին իրենց դատավճիռն իրականացնելուց։ Կանանց մեջ կային նաև երեխաներ ունեցողներ։ Նրանց ստիպում էին քայլել հենց երեխաների հետ, որպեսզի երեխան ինքն իմանա, թե ինչ մայր ունի։

Պատմության այս էջը ֆրանսիացիները համարում են իրենց երկրի պատմության ամենաամոթալի էջերից։ Նրանք նախընտրում են չխոսել սրա մասին ու մոռանալ, թե այժմյան ժողովրդավարական պետությունը, որում կանայք միշտ զգում են իրենց պաշտպանված, ժամանակին ինչպես է վարվել հենց այդ նույն կանանց ու նրանց իրավունքների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․