Միջնադարում քաշով էին որոշում կնոջ անբարոյական լինելը․ որքա՞ն քաշ պետք է ունենար կինը, որ նրան համարեին բարոյական

Միջնադար․ որքան էլ խոսես այս ժամանակաշրջանի մասին, մեկ է, կլինեն մանրամասներ, որոնք բաց են թողնվել։

Գաղտնիք չէ, որ միջնադարյան ամենասարսափելի ավանդույթներից մեկն այն էր, որ շատերին կարող էին կախարդ կամ անբարոյական հռչակել ու դրա հետևանքով նրան արժանացնել խարույկին բարձրանալու պատվին։

Որքա՞ն քաշ պետք է ունենար կինը, որ նրան համարեին բարոյական ու սովորական կին։

Միջնադարյան ամենասարսափելի ավանդույթներից մեկն այն էր, որ «անմեղսունակ» եկեղեցին ամեն տեղ իրեն թշնամիներ էր փնտրում։ Յուրաքանչյուր խարույկ բարձրացված թշնամուց նրա եկամուտներն ավելի էին շատանում, ու բարձրանում էր հեղինակությունը, այդ իսկ պատճառով եկեղեցին անում էր ամեն բան, որ թշնամիներին գտնի ամեն անկյունում։

Կնոջ բարոյականությունն ու նրա կախարդությամբ զբաղվելը համարվում էին համազոր։ Ըստ միջնադարի՝ բարոյական կինն ուղղակի չէր կարող զբաղվել կախարդությամբ, ուստի բոլոր այն կանայք, ում մեղադրում էին կախարդությամբ զբաղվելու մեջ, ինքնըստինքյան դառնում էին նաև անբարոյականներ։ Պարզվում է՝ անբարոյական կամ կախարդ հռչակվելու համար բավական էր իմանալ նույնիսկ կնոջ քաշը։ Որքա՞ն պետք է կշռեր կինը, որ նրան ազատեին խարույկ բարձրանալու պատվից։

Ըստ աղբյուրների՝ «բարեպաշտների» ուշադրության կենտրոնում հիմնականում հայտնվում էին նիհարիկները։ Ինչպե՞ս կարող էր նիհար կինը լինել բարոյական կամ չզբաղվեր սև մոգությամբ։ Սա անհնար էր թվում։ Նիհար կանայք միանգամից հայտնվում էին ուշադրության կենտրոնում։ Ընդունված կարծիք կար, որ հենց անբարո կախարդներն են թռչում ցախավելի վրա, իսկ եթե նրանք գեր լինեին, ինչպե՞ս կարող էին բարձրանալ այդ փխրուն փոխադրամիջոցի վրա։ Նշանակում է, որ հենց նիհարիկներն են թռչում ցախավելի վրա նստած, ու հենց նրանց էլ պետք է վերացնել։ Այս սարսափելի պատկերացման արդյունքում հարյուրավոր կանայք զոհ գնացին իրենց քաշին, մինչև որ Նիդեռլանդներում ստեղծվեցին հատուկ կշեռքներ, որոնք անմիջապես որոշում էին կնոջ քաշն ու այն՝ նա այրվելո՞ւ է, թե՞ ոչ։

Այս կշեռքները այրելու ենթակա էին դարձնում 50 կգ-ից պակաս քաշ ունեցող կանանց։ Մասնագետները վստահ էին, որ այս քաշից պակաս քաշ ունեցողներն են, որ հանգիստ կարող են թռչել ցախավելի վրա ու որ առանձնանում են իրենց անբարո վարքով։ Այս կշեռքի շնորհիվ բազմաթիվ կանայք կարողացան փրկել իրենց կյանքը։

Մեկ անգամ կշեռքի փորձությունը հաղթահարելուց հետո նրանց տրվում էր հատուկ հավաստագիր, որ նրանք բարոյական են ու կախարդությամբ չեն զբաղվում, որը գործում էր ամբողջ կյանքի ընթացքում։

Սակայն շուտով այս գործի շնորհիվ մասնագետները սկսեցին գումար վաստակել։ Նրանք փող էին պահանջում կնոջից, որպեսզի իրեն «ճիշտ» կշռեն ու չայրեն խարույկի վրա։ Կանայք պատրաստ էին ամեն կերպ փոխհատուցել, միայն թե ազատվեին այդ սարսափելի տանջանքներից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Ինչու՞ են կանայք դավաճանում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը