5 բան, որից պետք է հրաժարվեն ծնողները՝ երջանիկ երեխա մեծացնելու համար

Ծնողները մեծ ազդեցություն են ունենում երեխայի հետագա կյանքի և վարքի վրա։

Ցավոք ամենահոգատար և սիրող ծնողներն էլ երեխաների դաստիարակության հարցում երբեմն սխալներ են գործում։

zNews-ը 5 բան է ներկայացնում, որոնցից պետք է հրաժարվեն ծնողները, որպեսզի երջանիկ երեխա մեծացնեն։

1. Սպասումներից

Եթե մանկության տարիներին դուք երազել եք դաշնակահար դառնալու մասին, դա դեռ չի նշանակում, որ երեխային պետք է իր կամքին հակառակ երաժշտական դպրոց տանեք։ Իրագործել երեխայի միջոցով այն, ինչը ձեզ մոտ չի ստացվել մեծ սխալ է դաստիարակության հարցում։ Փորձեք հաշվի նստել երեխայի կարծիքի և ցանկությունների հետ։

2. Քննադատությունից

Մշտապես արվող դիտողությունները բացասաբար են անդրադառնում հասուն մարդու ինքնագահատականի վրա, իսկ երեխայի վրա՝ առավել ևս։ Գովեք, խրախուսեք և աջակցեք ձեր երեխային՝ անկախ նրա հաջողություններից։

3. Գերխնամքից

Չափազանց շատ հսկողությունն ու խնամքը վերջ ի վերջո բերում են նրան, որ երեխան ինֆանտիլ և անվստահ է մեծանում։ Երեխաների նկատմամբ պահվող առողջ հեռավորությունը և հավատը, որ նրանք ամեն բան կկարողանան անել, շատ ավելի մեծ օգուտ կտան երեխային։

4. Բղավոցներից

Ձայնը բարձրացնելով և բղավելով՝ դուք հասկացնել եք տալիս, որ դուք չունեք ծանրակշիռ հիմնավորումներ։ Խոսեք երեխայի հետ հանգիստ և առանց հիստերիայի, ինչպես նաև կարողացեք լսել նրան։

5. Հանուն երեխայի արվող զոհողություններից

Իր կյանքում ինչ–որ բանից հրաժարվելով հանուն երեխաների՝ հնարավոր է մայրը հետագայում չստանա սպասված փոխհատուցումը։ Բայց չէ որ երեխային ձեր զոհողությունները պետք էլ չէին։ Ավելի լավ է ձեր օրինակի վրա ցույց տաք երեխային, թե որքան կարևոր է ինքնադրսևորումը և կյանքից բավարարվածությունը։

Սիրեք երեխային այնպիսին, ինչպիին նա կա, աշխատեք ինքներդ երջանիկ լինել։ Չէ որ ծնողները երեխաների գլխավոր ուղենիշն են։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․