Ինչպես բարձրացել հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ

Երբ ընկում է հեմոգլոբինի ցուցանիշը, առաջանում են որոշակի համակարգերի ու օրգանների գործառույթների խանգարումներ, խանգարվում է նյութափոխանակությունը, առաջանում է թթվածնային քաղց: Արյան մեջ հեմոգլոբինի ցածր ցուցանիշը անեմիայի (սակավարյունության) նշանն է:

Անեմիան շատ հազվադեպ է հանդես գալիս որպես առանձին հիվանդություն:

Ավելի հաճախ այն ուղեկցող խնդիր է, որը հուշում է օրգանիզմում մեկ այլ հիվանդության առկայության մասին:

Որոշ դեպքերում շատ դժվար է լինում հասկանալ ցածր հեմոգլոբինի պատճառը, քանի որ, ցավոք, կան անեմիայի այնպիսի տեսակներ, որոնք դժվար են ախտորոշվում:

Անեմիայի ախտանիշները

Եթե գրանցվել է հեմոգլոբինի չնչին իջեցում, անեմիան կարելի է ախտորոշել միայն լաբորատոր պայմաններում՝ արյան անալիզի միջոցով:

Բուժման արդյունավետ մեթոդներից է վիտամինների համալիրով ու միկրոէլեմենտներով հարուստ հավասարակշված սննդակարգը:

Օրվա սննդակարգի մեջ պետք է մտնի ավելի քան 20 մլգ երկաթ, որը կարգավորում է արյան մեջ հեմոգլոբինի ցուցանիշները:

Միջին և ծանր բարդության անեմիայի ախտանիշներն են՝

  • Վատ ինքնազգացողությունը,
  • Գլխապտույտն ու թուլությունը,
  • Բերանի անկուններում ճաքերը,
  • Մաշկի չորությունը,
  • Աչքի սպիտակ հատվածների կապտությունը,
  • Մաշկի դեղնությունը,
  • Եղունգների շերտավորումը,
  • Չոր և փխրուն մազերը, մազաթափությունը:

Անեմիայի կանխարգելման մի քանի մեթոդ

Անեմիայի կանխարգելման համար սննդակարգի մեջ պետք է ընդգրկել չորացրած մրգեր, եղինջ, թարմ կանաչեղեն, խնձոր, բնական հյութեր, սև հաց, հնդկացորեն, վարսակ, այսինքն՝ այն բոլոր մթերքները, որոնք երկաթ են պարունակում:

Երկաթ պարունակող մթերքնրի հետ մեկտեղ խորհուրդ է տրվում օգտագործել նաև C վիտամին պարունակող մթերքներ, քանի որ այդ վիտամինն օգնում է, որ օրգանիզմն ավելի լավ մարսի երկաթը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ճաշն ավարտել թարմ մրգերով կամ բանջարեղեններով, կամ էլ թարմ քամած հյութերով:

Իսկ ահա սուրճը, շոկոլադը, խտացրած կաթը, պանիրը և ցորենի ալյուրն արգելակում են արյան մեջ երկաթի ներծծման գործընթացը: Ուստի հեմոգլոբինի ցածր ցուցանիշներ ունեցող մարդիկ պետք է խուսափեն այս մթերքներից:

Անեմիայի դեմ պայքարելու համար միայն երկաթ պարունակող մթերքներ ուտելը բավական չէ, այդ պատճառով բժիշկները բուժումը լրացնում են զանազան դեղամիջոցներով: Անպայմանորեն նշանակվում է В12 վիտամինը, որը մարդու օրգանիզմում արտադրվում է մսի, ձկան, ձվի ու կաթնամթերքների միջոցով:

Գոյություն ունեն հեմոգլոբինը բարձրացնող մի շարք ժողովրդական միջոցներ, որոնցից շատերն իրոք արդյունավետ են: Շատ օգտակար միջոց է, օրինակ, քերած գազարի ու ձիթապտղի յուղի կամ թթվասերի համադրությունը: Բնական հյութերը (գազարի, խնձորի, ճակնդեղի) նույնպես հիանալի օգնում են անեմիայի դեպքում:

Ժողովրդական ամենահամեղ ու օգտակար միջոցներից մեկը ծիրանաչրի, չամիչի, հունական ընկույզների ու մեղրի համադրությունն է, որը ոչ միայն լավացնում է արյան ցուցանիշները, այլ նաև օրգանիզմը հարստացնում է մի շարք այլ անհրաժեշտ վիտամիններով ու միկրոէլեմենտներով:

Իհարկե, հեմոգլոբինի դեմ պայքարելու համար նախապատվությունը պետք է տալ դեղամիջոցներին, այլ ոչ թե ժողովրդական միջոցներին, սակայն շատ հավանական է, որ Ձեր բժիշկն արդարացնի Ձեր որոշումը, այն է՝ լրացնելու բուժումը նաև ժողովրդական բուժման մեթոդներով:

Եթե բուժման կուրսից հետո հեմոգլոբինը դարձյալ ցածր ցուցանիշներ է ցույց տալիս, անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն անցնել: Չէ՞ որ ախտորոշումը բուժման արդյունավետության հիմքն է:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)