Էժան միջոց՝ ծերացման և ճարպակալման դեմ

Երբեմն թանկարժեք կոսմետիկ միջոցներին կարող են փոխարինել սառնարանւմ եղած մթերքները:

Այս դեպքում խոսքը կաթի շիճուկի մասին է:

Շատերը թերագնահատում են այս մթերքը, բայց իզուր:

Այն պարունակում է մարդու համար անփոխարինելի շատ բաղադրիչներ՝ լակտոզա, սպիտակուցներ, А, С, Е, В խմբի վիտամիններ, օգտակար թթուներ, մագնեզիում, կալցիում:

Հարուստ բաղադրության շնորհիվ՝ կաթնային շիճուկը լայնորեն օգտագործվում է կոսմետիկ և առողջապահական նպատակներով:

Փորձիր տնային պայմաններում շիճուկի օգտագործման այս միջոցներից մեկը:

Կաթնային շիճուկի օգտակար հատկությունները

1. Օրգանիզմի մաքրումը կաթնային շիճուկով օգնում է հանել տոքսինները և շլակները: Սա՝ լակտոզայի հաշվի, որն ակտիվացնում է աղիքային բարենպաստ միկրոֆլորան, նաև բարելավում է մարսողությունը: Այդպիսի մաքրումը կդանդաղեցնի գազի առաջացումը և կկանխի վնասակար բակտերիաների զարգացումը:

2. Կաթնային շիճուկ ենք խորհուրդ տալիս ավելորդ քաշ ունեցողներին: Այս մթերքն ուժեղացնում է նյութափոխանակությունը, օրգանիմզին ստիպում է «արթնանալ» և սկսել արագ գործել, ինչը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից:

3. Իմունային համակարգի ամրապնդում: Շիճուկի պարբերական օգտագործման դեպքում վիտամինների առատությունը հեշտությամբ նորմայի կբերի իմունտիտետը և էներգետիկ հավասարակշռությունը: Խորհուրդ ենք տալիս խմել առավոտյան մեկական բաժակ, ավելի լավ է՝ նախաճաշից առաջ:

4. Կաթնային շիճուկն ուրախություն է բերում: Այն նպաստում է օրգանիզմում սերոտոնինի՝ ուրախության հորմոնի արտադրությանը: Այն ազդում է ուշադրության կենտրոնացման, այսինքն՝ մտավոր տոնուսի վրա, կայունացնում է հուզական վիճակը: Այն կօգնի պայքարել քրոնիկ հոգնածության և սթրեսի դեմ:

5. Կաթնային շիճուկի կիրառության կարևոր միջոց են կոսմետիկ պրոցեդուրաները: Այն հաճախ ներառվում է բնական կոսմետիկայի բաղադրության մեջ: Կաթնաթթուն կարող է վերացնել կնճիռները և ավելորդ չորությունը, դեմքին առողջ գույն հաղորդել: Շիճուկն օգտակար է նաև մազերի համար՝ նպաստում է դրանց աճին և վերականգնմանը:

Հակաօքսիդանտները շիճուկի ամենաարժեքավոր բաղադրիչն են՝ դանդաղեցնում են ծերացման գործընթացը: Ուստի հարմար է շիճուկն օգտագործել դեմքի դիմակների համար: Փորձիր հետևյալ բաղադրատոմսերը:

Կաթնային շիճուկը՝ դեմքի մաշկի համար

Մաքրում ենք՝ սուրճի մրուրը խառնիր կաթնային շիճուկին 1:2 հրաբերակցությամբ և ստացված զանգվածն օգտագործիր որպես սկրաբ՝ աստիճանաբար քսելով մերսող շարժումներով: Մաշկի վրա թող 3 րոպեից ոչ ավել, խուսափիր աչքերիդ շրջակա հատվածից: Հետո լվա տաք ջրով:

Սնուցում ենք մաշկը՝ դեմքիդ քսիր շիճուկի և կաթնաշոռի խառնուրդը 1:1 հարաբերակցությամբ և թող 20 րոպե: Տաք ջրով լվալուց հետո արդյունքն անմիջապես նկատելի կլինի:

Աստիճանաբար ազատվում ենք մանր կնճիռներից և մնում եք հավերժ երիտասարդ. շիճուկը սառեցրու հարմար չափի քառակուսիների տեսքով և առավոտները տրորիր մաշկդ: Խոնավեցնող քսուքի համադրությամբ այս տոնիկը կլինի ցերեկային դիմահադարման համար դեմքի նախապատրաստման հրաշալի միջոց:

Շիճուկը կարելի է ավելացնել առողջացնող կոկտեյլներին՝ խառնելով հատապտուղների, կաթնաշոռի և շաքարավազի հետ: Կարելի է փոքր երեխաների համար ժելե պատրաստել: Շիճուկը հաճախ ավելացնում են մանկական սննդի մեջ, քանի որ բաղադրությամբ այն ամենամոտն է մայրական կաթին:

Ճիշուկ կարելի է պատրաստել տնային պայմաններում: Դրա համար անհրաժեշտ է 1 լ կաթ, ևս մի քանի բաղադրիչ: Ամեն ինչ կախված է նրանից, թե շիճուկի ստացման որ ձևն է քեզ առավել դուր գալիս:

Կաթնային շիճուկի պատրաստում տնային պայմաններում

1. Կաթը հասցրու եռման ջերմաստիճանի և կես կիտրոնի հյութ ավելացրու՝ մշտապես խառնելով: Կաթը կմակարդվի, ինչից հետո այն կարելի է վերցնել կրակի վրայից, քամել և շիճուկ ստանալ:

2. Թարմ կաթը տաք տեղ դիր, որ թթվի: Գործընթացի արագացման համար կարելի է դրա մեջ մի կտոր տարեկանի հաց գցել: Երբ կաթը մածունի վերածվի, այն կրակի վրա տաքացրու մինչև կաթնաշոռ ստացվի, երկու օգտակար մթերք կստացվի:

3. 1 լ կեֆիրը սառեցրու հետագա օգտագործման համար հարմար տարայով, հետո սառած կտորները դիր թանզիֆի կամ մաղի վրա՝ տակը որևէ տարա դնելով: Սա շիճուկի ստացման ոչ ամենաարագ, բայց ճիշտ տարբերակն է, որում պահպանվում են բոլոր օգտակար վիտամիններն ու ամինաթթուները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․