Ողջ շոկային ճշմարտությունը. հարսի ճակատագիրը չեչենական հարսանիքին՝ ո՛չ պարեր, ո՛չ փեսացու

Չեչենական հարսանիքի առանձնահատկությունները

Հարսանիքի առավոտյան հարսը սպասում է փեսայի հարազատներին:

Այդ ընթացքում ընկերուհիներն աղջկան օգնում են հագնվել:

Չեչենական հարսանեկան զգեստը միշտ շքեղ զարդարված է:

Հարսի բոլոր ընկերուհիները ևս ավանդական զգեստներով են:

Մեզ համար սովորական քողի փոխարեն հարսի գլուխը զարդարում է սպիտակ հիջաբը:

Վրայից դրվում է սպիտակ կամ բեժ ժանյակավոր կտոր, հարսի ձեռքը վարդերի փունջ են տալիս:

Չեչեն հարսնացուների դիմահարդարումը, որպես կանոն, վառ արևելյան է:

Աղջիկներն այնտեղ շատ վաղ տարիքում են ամուսնանում, ամենից հաճախ՝ 18-20 տարեկանում:

Միջոցառմանը հարսին տանում են փեսայի հարազատները:

Այդ օրն ամենագլխավոր պահանջը նոր ընտանիքի հանդեպ առավելագույն հարգանք դրսևորելն է:

Հետո հարսը պետք է կանգնի իրեն հատուկ հատկացված տեղում, որտեղ պետք է կանգնի ամբողջ օրը և ծանոթանա ապագա ամուսնու հարազատների հետ:

Նստել կարող է միայն թույլտվություն ստանալով:

Իր տեղը հարսին ուղեկցում են փեսացուի երկու ավագ հարազատները:

Փեսացուն այդ ընթացքում դահլիճում է, բայց ապագա կնոջը մոտենալ նրան արգելվում է:

Միայն կարելի է տեղի ունեցողին հետևել պատշգամբից:

Հարսի հարազատների մուտքն այս օրն արգելված է, ուստի նա հաճախ կարող է տխրել:

Հարսանիքի ժամանակ հյուրերը հարսին խնդրում են իրենց ջուր կամ ավելի թունդ խմիչք մատուցել:

Ողջ միջոցառման ընթացքում աղջիկը պետք է լռություն պահպանի, որ շատախոս չերևա: Նրան թույլատրված է միայն հյուրերին առողջություն մաղթել:

Փեսայի ամբողջ ընտանիքը լուսանկարվում է հարսի հետ:

Հետո սկսվում են պարերը, որոնց հարսին մասնակցել արգելվում է:

Երեխաները հաճախ ազգային կոստյումներով հատուկ համարներ են պատրաստում:

Կանայք և տղամարդիկ միասին են պարում, բայց նրանց միջև ֆիզիկական հպումն արգելված է:

Հարսանիքից հետո հարսանկան շարասյունը գնում է հարսի տուն:

Այնտեղ աղջիկը վերջապես կարող է հանդիպել հարազատներին: Երրորդ օրը տեղի կունենա ամուսնություն փեսայի տանը:

Դրան սովորաբար նախորդում է մոլլաների աղոթքը:

Ամբողջ պաշտոնական մասը կարգավորում է «դրածո փեսան», որը կատարաում է փեսայի պարտականությունները: Հարսի մատին մատանին հորեղբայրն է դնում:

Փեսացուն հարսին չի տեսնի մինչև պաշտոնական միջոցառման ավարտը:

Հարսնացուին տալիս են, որ գրկի հյուրերից մեկի առաջնեկ որդուն, որ նա էլ տղա ունենա:

Չեչնիայում զենքով կրակելու սովորություն է եղել:

Հիմա այն այնքան էլ չի ընդունվում, բայց, միևնույն է, կա։

Գնալով հարսի տնից՝ փեսայի հարազատները «փող են շաղ տալիս» ավտոմեքենաների պատուհաններից:

Միայն դրանից հետո ռեստորանում տեղի է ունենում հարսանեկան խնջույքը, որին ներկա են լինում նաև հարսի հարազատները:

Իսկ փեսան նորից այնտեղ չի լինում:

Հարսն ու փեսան հետո առանձին են հանդիպում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․