Խոհանոցային վարպետության 15 գաղտնիք, որոնք հայտնի են միայն աշխարհի լավագույն խոհարարներին

zNews-ը ներկայացնում է մի քանի քիչ հայտնի հնարք, որոնք ուտեստներն ավելի համեղ կդարձնեն:

Եթե չիլի պղպեղ սիրում եք, բայց կծվությունը վախեցնում է, մաքրեք սերմերը և բաժանարարները, լվացեք սառը ջրով: Բույրը կմնա, կծվությունը կանցնի:

Կարտոֆիլն առանց յուղով տապակելու խրթխրթան կեղևով պատրաստելու համար վրան ալյուր ցանեք, խառնեք և եփեք:

Յուղոտ սերուցքով դեսերտն ավելի կալորիական դարձնելու համար այն փոխարինեք 3/4 հարած սպիտակուցով:

Չգիտեք՝ բանջարեղենը սա՞ռը, թե՞ տաք ջրի մեջ դնել: Պարզ է՝ այն, ինչ հողի տակ է աճում, դրեք սառը ջրի մեջ, իսկ այն, ինչը գետնի վրա՝ տաք:

Համոզվելու համար, որ սպիտակուցը բավականաչափ լավ հարվեց, շրջեք դրանցով լի տարան, եթե կառուցվածքը ճիշտ է, սպիտակուցային զանգվածը տեղում կմնա:

Աղցանների համար օգտագործիր փայլաթիթեղով եփված բազուկ. ի տարբերություն խաշվածի՝ այն ավելի լավ է պահպանում համը, գույնը, վիտամինները:

Սոխը քառակուսաձև կտրտելը շատ հեշտ է՝ սոխը երկու մասի կիսեք, կտրեք գլխամասը: Մի քանի հորիզոնական կտրվածք արեք, մի քանի կտրվածք՝ երկայնքով, կտրեք լայնակի:

Աղցանը միշտ համեմեք աղ անելուց հետո. համեմունքի բաղադրիչ յուղն աղին թույլ չի տա ամբողջովին լուծվել, աղցանը կարող է աղի ստացվել:

Գլխավոր հնարքներից մեկը, որը պաստային չի թողնի կպչել՝ հնարավորինս շատ ջուր օգտագործել: Վերցրեք առնվազն 1 լ. 100 գ. չոր պաստայի համար:

Քաղցր թխվածքի համար խմորի գաղտնիքը պարզ է՝ ալյուրի քաշը պետք է նույնքան լինի, որքան շաքարավազինը, ձվերինը՝ կարագի չափ:

Որպեսզի կարտոֆիլով պյուրեն օդային ստացվի կաթի հետ դանակի ծայրով կերակի սոդա ավելացրեք և պյուրեն պատառաքաղով խառնեք 2-3 րոպե:

Ցիտրուսներից ավելի շատ հյութ ստանալու համար պետք է դրանք տաք ջրում պահել, 15−20 վայրկյան տաքացնել միկրոալիքային վառարանում, ափով սեղմելով տրորել սեղանի վրա:

Իմանալու համար՝ արդյոք յուղը բավականաչափ տաք է տապակելու համար, դրա մեջ փայտե ձող դրեք: Եթե դրա շուրջը փուչիկներ գոյանան, կարող եք սկսել պատրաստել:

Որպեսի բրինձը համեղ և փխրուն ստացվի, փորձեք այն թավայի մեջ եփել, ջուրը լցնելուց առաջ մի քիչ տապակեք ոչ մեծ քանակությամբ ցանկացած բուսական յուղով: Բրնձին սխտորի թեթև բույր տալու համար ջրի մեջ մի պճեղ ավելացրեք, կարելի է նույնիսկ չմաքրած, պատրաստման վերջում այն հանեք:

Երբեք յուղ մի ավելացրեք ջրի մեջ, որում պաստա է եփվում, եթե ուզում եք այն սոուսով մատուցել, դա սոուսին կխանգարի այն ներծծել և հագեցնել իր համով:

Լոլիկն առանց հյութը թափվելու շերտատելու համար այն կտրտեք մակերևույթի վրայի փոսիկներով:

Հայտնի է, որ թխվածքի խմոր բացելու համար սեղանի վրա ալյուր է ցանվում: Եթե քաղցր թխվածք է, ալյուրը փոխարինեք ոչ մեծ քնակությամբ կակաոյի փոշով. այն չի ազդի թխվածքի համի վրա, բայց նուրբ, հազիվ նկատելի բույր կթողնի:

Որպեսզի կոտլետները համեղ ստացվեն սոխը մի քիչ տաքացրեք կարագի կամ բուսական յուղի մեջ, հետո մսի հետ աղացեք մսաղացով: Դա կբացահայտի սոխի հոտը, կլավացնի ուտեստի համը, այն կփափկեցնի, պատրաստի կոտլետների մեջ հում սոխի կտորներ չեն հանդիպի:

Սթեյքը տապակելու թավան պետք է այնքան տաք լինի, որ դրանից ծուխ բարձրանա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․