«Մի գնա, հետ արի…»․ Ողբերգություն Լյուսի Հայրապետյանի ընտանիքում (Photo)

Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանի կյանքում կորուստ է:

Կորոնավիրուսից օրերս մահացել է նրա տատիկը:

Նա այս առիթով գրել է.

«Լույսը բացվեց,
բայց ոչ Սվետուլիս համար այսօր????????

Հիվանդանոցի զանգին սպասում ես
11:00 ու 17:00 կողմերը,
ու մեկ էլ առավոտյան 08:07????

Միակ դեպքն ա,որ չես ուզում պատասխանես. Հասկանում ես,
որ հեռախոսի այն կողմում
տատիկիդ շունչը էլ չկա…

“Այո”՝ դողալով
“Լյուսի ջան, Ձեր տատիկից
լավ լուր չունեմ այսօր:
Սրտի կանգ գրանցվեց:
Փորձեցինք օգնել, բայց ապարդյուն: Սվետլանան էլ չկա, մահացավ:
Ցավակցում եմ:
Առավոտյան 11:00-ից հետո
կխնդրեմ մոտենաք դիահերձարան:
Պինդ եղեք”
“Պինդ եղեք, պինդ եղեք, պինդ եղեք…” ուղեղումս ա,
սղոցում ա…

Այսօրվա երկնքին ուրիշ ձև էի նայում.
Մի տեսակ երկուսիս փոխարեն.
Ուզում էի ուժեղ նայեի, երկար նայեի,
որ նրան էլ հասներ, նա էլ զգար…

Ունեցածս կտայի միայն թե չլսեի էս զանգը…
Ինձ մեղավոր եմ զգում, որ կարողացա անցնել էս անասուն փորձությունը ու, ունենալով անհրաժեշտ հնարավորություններ, չկարողացա
օգնել իմ Լուսավորին…

Իմ լույս տատիկը էլ չի տեսնի էս սիրուն արևը ու չի ժպտա ինձ առավոտյան իր ամենաջերմ սիրով…
Մենք նրա հետ հաղթեցինք
քաղցկեղ-շաքար-դեմենցիա-սրտի արիթմիա ու էլի շատ բաներ,
հաղթեցինք համարյա 85 տարի՝
7 օր էր պակաս, ու շահեցինք հանգիստ քուն՝ խաղաղ, բայց, ցավոք, ընտանիքի ջերմությունից հեռու,մեզ փնտրելով, մեր վստահություն ներշնչող ժպիտը փնտրելով…
Մենք չհաղթեցինք ծերություն,
մենք չհաղթեցինք բնության ընթացք…
Ես պարտվեցի.
Սա իմ պարտությունն ա.
Ես պարտվեցի էս հիվանդությանը մի տատիկովս պահպանած մանկությունս…

Անտանելի տխուր եմ,
ինձ տարեք, խնդրում եմ…

Գիտեմ՝ ինձ պես դուք էլ եք տխրում հիմա: Նրան շատ ԵՔ սիրում…
Կիսվում եմ,որ օգնեք հաղթեմ տխրությունը, դատարկությունը,մեծ կորուստս ու ցավս…

Հ.Գ. Սիրեք ձեր մեծերին: Նրանք շատ փխրուն են ու մոտ նշանակետին:

Իմ սեր տատիկ, դու ծնված էիր
հենց տատիկ լինելու համար….
Աշխարհի ամենաուրիշ,
ոռնալու աստիճան կկարոտեմ
առավոտյան ժպիտդ,
ուշադրություն ուզող շվացնելդ,
մանկությանս “ռանինանինան”,
ձեռքս շփելդ,որ չմրսեմ ու էնքան բան…
Հիմա գիտեմ էն քո հավանություն ստանալու սպասող հայացքով սպասում ես,
որ добро-ն տանք նոր գնաս,
ոնց միշտ էիր անում տարբեր իրավիճակներում, երբ խառնվում էիր իրար:
Չենք տալիս համաձայնություն,
մի գնա, հետ արի…

Հ.Գ. “Թող լույս գա վրԵն” ոնց տատիկս ա ասում նախավերջին վիդեոյում:
Երևի էս վիդեոներից հետո կհասկանաք՝ ինչքան մեծ ա ցավս հիմա…»:

Ավելի ուշ Լյուսին նաև սթորին էր տեղադրել՝ շնորհակալություն հայտնելով իրեն սատարողներին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)