Բայկալ լճի 7 ամենաարտասովոր հանելուկները, որոնք պարզապես ապշեցնում են (Photo)

Բայկալ լիճն իր մեջ պահում է համաշխարհային քաղցրահամ լճային ջրերի մոտ 20%-ը, իսկ նրա թափանցիկությունն այնպիսին է որ հեշտությամբ կարելի է տեսնել 50 մետր խորության վրա գտնվող իրերը։

Բացի այդ, լճում բացարձակ անհավանական երևույթներ են տեղի ունենում, որոնք ոչ մի կերպ չեն տրվում տրամաբանական բացատրության։

Հենց դրանց մասին էլ այսօր zNews-ը կպատմի ձեզ։

1. Սառցե բլուրներ

Բայկալ լիճը յուրահատուկ է սառցե ծածկույթի արտասովոր ձևերով։ Դրանց թվում հատկապես աչքի են ընկնում այսպես կոչված «բլուրները»՝ սնամեջ կոնաձև սառույցները, որոնց բարձրությունը մինչև 6 մետրի է հասնում։

2. Բայկալյան միրաժներ

Այս երևույթի ժամանակ հորիզոնում երևում են առարկաներ, որոնք իրականում գտնվում են 40 կմ հեռավորության վրա։ Միրաժները լճի վրա հայտնվում են ինչպես տաք, այնպես ցուրտ եղանակին։

3. Սատանայի ձագարափոս

Այս հատվածը տեղակայված է Բայկալի խորը հատվածում։ Իր անվանումը այն ստացել է տարօրինակ երևույթների պատճառով, որոնք տեղի են ունենում այստեղ տարին 1-2 անգամ։ Լավ եղանակին, երբ ջուրը լրիվ հանգիստ է, հանկարծ մի հսկայական ձագարափոս է առաջանում։ Տեղի բնակիչները կարծում են, որ այսպես բացվում են դժոխքի դռները, որոնք մեղավորների հոգիները ներս են քաշում դեպի քավարան։

4. Բայկալյան եռանկյունի

Լճում անոմալ գոտի է, որ իր անվանումը ստացել է Բերմուդյան եռանկյունու նմանությամբ։ Այս հատվածում սարքերը հրաժարվում են աշխատել։ Բացի այդ այստեղ ժամանակ առ ժամանակ առկայծող գնդեր, շրջաններ են հայտնվում և շատ կտրուկ փոխվում է եղանակը։

5. Սառույցի վրա հսկայական օղակներ

Մի քանի կիլոմետր շառավղով այս օղակները ժամանակ առ ժամանակ հայտնվում են Բայկալի սառցե մակերեսին։ Դրանք կարելի է տեսնել միայն օդից։ Տիեզերքից ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ օղակները հայտնվել են միայն 2003, 2005, 2008 և 2009 թվականներին և ամեն անգամ նոր տեղում։

6. Վհուկի շրջանակներ Օլխոնի վրա

Տեղի բնակիչների վարկածի համաձայն՝ խոտի վրա կատարյալ կլոր շրջանները հայտնվում են Բայկալի կղզիներից մեկի վրա վհուկների շուրջպարի արդյունքում։ Ուֆոլոգները սակայն գտնում են, որ մի քանի տասնյակ մետր շառավղով այս օղակները առաջանում են այլմոլորակայինների վայրէջքների արդյունքում։

7. Լուսավորվող ջուր

1982 թվականին հետազոտողներն առաջին անգամ հատուկ սարքավորումների միջոցով հայտնաբերեցին, որ Բայկալի ջուրը լույս է տալիս։ Ցավոք այս երևույթը չի կարելի տեսնել անզեն աչքով։ Լուսավորության մակարդակը կազմում ա 100 ֆոտոն 1քմ/սմ վայրկյանում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․