Շատ կանայք կերազեին նման մեծ կուրծք ունենալ, բայց 27-ամյա Ջեննի Տոդը սա համարում է մեծագույն խնդիր:
Նրա կրծքի չափը հանգեցնում է մեջքի սարսափելի ցավերի:
Իհարկե, հիմա կան մի շարք վիրահատական նման խնդիրը լուծելու համար, սակայն Ջեննիի դեպքում դա այնքան էլ հեշտ չէ:

Բոլոր բժիշկները, ում աղջիկը դիմել է, ասել են, որ նրա մարմնի կառուցվածն անթերի է, և հրաժարվել են վիրահատություն կատարելուց:

Ջեննին ուղղակի երազում է այն օրվա մասին, երբ իր մեջքն այլևս չի ցավի:

Բժիշկները նրան միայն խորհուրդ են տվել նիհարել:

Սակայն որքան էլ աղջիկը նիհարել է, կրծքի չափը դրանից չի փոքրացել:

Անգլիայում օրենքով ընդունված են նման վիրահատությունները, եթե կա որևէ խնդիր՝ կապված առողջության հետ:

Սակայն մեջքի, վզի կամ մարմնի այլ մասի ցավերը գրանցված չեն այդ խնդիրների շարքում, և առողջապահական կազմակերպությունները աղջկա վիրահատության հարցը քննարկելուց հետո ևս հանգել են այն եզրակացության, որ նա չի համապատասխանում վիրահատության ենթակա անձ լինելուն:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
