Լյարդի քաղցկեղով հիվանդացած աղջիկը պատմել է հիվանդության առաջին ախտանիշների մասին

Բեդվորթից (Յորքշիր, Մեծ Բրիտանիա) 17 տարեկան Բեթ Ուորլին իր մոտ սկսել է նկատել տրամադրության կտրուկ փոփոխություններ, իսկ զգացումները զսպելն ու կառավարելը նրա համար անչափ դժվար էր դարձել:

Ինչպես ավելի ուշ է պարզվել, այս փոփոխությունները լյարդի քաղցկեղի ախտանիշներ էին:

The Daily Mail հայտնում է, որ անսպասելիորեն աղջկա մոտ, որը նախկինում եղել է ավելի հավասարակշռված, սկսել են հայտնվել զայրույթի նոպաներ եւ տրամադրության փոփոխություններ: Նրա մոտ տրամադրության փոփոխություն եւ զգացմունքային ուժգին արձագանքներ՝ ինչպես ագրեսիա, այնպես էլ լալկանություն, կարող էին առաջացնել ամենահասարակ բաները, օրինակ՝ հատակին ընկած իրը: Եթե հանկարծ ինչ-որ բանից դժգոհ էր, ադրենալինի ներհոսքն առաջացնում էր ջերմություն եւ հեւոց, սրտի զարկերի հաճախացում: Բեթին երբեմն թվում էր, թե ահա-ահա կուշաթափվի:

«Ես չէի կարողանում կառավարել իմ էմոցիաները: Մեկ ակնթարթում դառնում էի խելացնոր, իսկ հաջորդ պահին արդեն սկսում էի հեծկլտալ»,- հիշում է նա:

Աղջկա մոտ, բացի էմոցիոնալ «ճոճանակներից», հայտնվել է նաեւ փորացավ, որը սկզբում վերագրել են գրգռված աղիների համախտանիշին:

18 տարեկանում հերթական հետազոտությունից հետո պարզվել է, որ աղջկա մոտ քաղցկեղ է՝ պարագանգլիոմա, որի դեպքում ուռուցքներն աճում են նյարդային բջիջների վրա եւ կարող են զարգանալ տարբեր տեղերում: Այսպիսի ուռուցքները սովորաբար դանդաղ են աճում եւ հաճախ բարորակ են: Բայց երբեմն կարող են վտանգավոր լինել, ինչպես եւ դա տեղի էր ունեցել պատանի բրիտանուհու դեպքում: Բեթի մոտ պարագանգլիոման հորմոնների արտադրման խախտում էր առաջացրել, ինչը եւ ադրենալինի ժայթքման պատճառն էր՝ ոչ ադեկվատ զգացմունքայնությամբ:

Բիրմինգեմում Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցում աղջկան մի քանի շաբաթ առաջ վիրահատել են, եւ ուռուցքը լյարդից ու հարեւան գեղձերից հեռացվել է:

«Վիրահատությունից հետո ես կարողացա ուշքի գալ մի քանի ամիս հետո, բժիշկներն անգամ ինձ առաջարկում էին համալսարանից հեռանալ: Բայց ես հրաժարվեցի, վերադարձա ուսմանը եւ անգամ կարողացա մեքենա վարելու քննություն հանձնել»,- պատմել է Բեթը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․