Մինուս 100 կլիոգրամ. կինը կիսվել է նիհարելու իր գաղտնիքով (Photo)

Մեգան Մակքորմակը՝ ամերիկյան Օկլահոմա նահանգից, նիհարեց 100 կիլոգրամով։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Մեգանը միայնակ մայր է երկու երեխաներով։

Նա մենեջեր էր աշխատում դեղատանը, որտեղ էլ սկսել էր քաշ հավաքել, քանի որ երկարատեւ աշխատանքային հերթափոխերից հետո նա ճիշտ չէր սնվում. աշխատավայրում կարող էր ամբողջ օրը քաղցած մնալ, իսկ քնելուց առաջ ուտել անառողջ սնունդ։

Քնելուց առաջ Մեգանը հաճախ ուտում էր մոտ 2500 կալորիայի ուտելիք։

Արդյունքում՝ նրա առավելագույն քաշը հասավ 176 կիլոգրամի 1,8 մետր հասակի դեպքում։

Կինը վախենում էր, որ անծանոթ մարդիկ կսկսեն լուսանկարել իրեն, եւ նա կդառնա ծաղրի առարկա համացանցում։

Բացի այդ՝ նա իրեն մեղավոր էր զգում, քանի որ չէր կարողանում երեխաների հետ գնալ զբոսավայրեր, նա պարզապես չէր տեղավորվի ատրակցիոնների սայլակներում։

2013 թվականին Մեգանը թռչում էր ինքնաթիռով, եւ նրան լրացուցիչ ամրագոտիներ պետք եկան։

Դա շրջադարձային պահ եղավ, որից հետո նա որոշեց փոխել կյանքը։

Առաջին հերթին Մեգանը գնաց մարզասրահ, որտեղ նրան հաջողվեց գցել 57 կիլոգրամ։ Բայց շուտով դրանց կեսը վերադարձավ։

2018 թվականի հոկտեմբերին նա որոշեց վիրահատվել եւ փոքրացնել ստամոքսը։

Վիրահատությունից հետո շարունակեց զբաղվել մարզադահլիճում շաբաթը 5 անգամ։

Բացի այդ՝ նա փոխեց սննդակարգը, սկսեց ուտել օրը 5 անգամ, քիչ-քիչ եւ նախապատվությունը տալ սպիտակուցային սննդին։

Արդյունքում՝ նրան հաջողվեց նիհարել 101 կիլոգրամով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․