Իմացեք, թե ինչ մոգական պարգև եք ստացել ձեր ծննդյան օրը

Ձեր ծննդյան ամսաթիվը թվերի պատահական խումբ չէ։ Այն վկայում է կախարդական պարգևի մասին, որը դուք ստացել եք, երբ այս աշխարհ եք եկել և որի մասին, կարող է, նույնիսկ տեղյակ էլ չեք։

Եվ այսպես` ձեր մոգական պարգևը հաշվարկելու համար առաջարկում ենք անել հետևյալը:
Օրինակ` Դուք ծնվել եք 01.08, 1978-ին։ Հաշվարկը կլինի հետևյալը.

1 + 8 + 1 + 9 + 7 + 8 = 34 = 3+4=7։

Այս ստացված թիվը մեծ նշանակություն ունի ձեր կյանքում։

Թիվ 1. կախարդանք

Եթե դուք արդյունքում ստացել եք «1» թիվը, ապա իմացեք, որ այս թիվը «ստեղծում», «ստեղծագործում» է նշանակում։

Համարվում է, որ այս թվի ներքո են ծնվում ամենահզոր մոգական հատկություններով մարդիկ։ Նրանք ունեն կախարդանքի թագավորության բանալին։ Բացի այդ՝ նրանք անհավանական կամք ունեն։

Նրանց պարգևներն են կամքի արտահայտումն ու խիզախությունը։

Թիվ 2. էմպատիա

Դուք դեռ վաղ մանկության տարիներից կարողանում եք զգալ և հասկանալ ուրիշներին։ Կարողանում եք կարեկցել և ցավակցել։ Ձեր մոգական պարգևը գտնվում է սրտի մեջ, ուզեք դա, թե չուզեք։ Դուք կարող եք օգտագործել այս պարգևը ուրիշ մարդկանց ցավը թեթևացնելու համար։

Ձեր պարգևները երազանքներն ու ինտուիցիան են։

Թիվ 3. եռադեմ Լուսին

Այս թիվը խորհրդանշում է Լուսնի երեք փուլերը, որոնք համապատասխանում են կնոջ կյանքի երեք փուլերին՝ երիտասարդ, լիալուսին և նվազող լուսին, այդ պատճառով էլ ձեր մեջ միաժամանակ առկա են ստեղծելու և կործանելու ուժը։

Ձեր պարգևներն են ստեղծումն ու կործանումը։

Թիվ 4. էլեմենտալիստ

4 թիվը խորհրդանշում է Երկրի 4 տարրերը՝ Կրակ, Ջուր, Օդ և Հող։ Ձեր էությունը հրաշալի հավասարության մեջ է այս չորս տարերքների հետ, այդ պատճառով դուք շատ ռացիոնալ եք և խելացի։

Ձեր պարգևն է՝ տարրային մոգությունը։

Թիվ 5. սպիրիտուալիստ

«5» թիվը խորհրդանշում է հինգերորդ տարրը՝ Հոգին։ Այս թվի տակ ծնվածները մշտական կապի մեջ են հոգևոր թագավորության հետ։ Նրանք հեշտությամբ կարող են անդրշիրիմյան աշխարհից ուժեր կանչել և շփվել նրանց հետ։

Ձեր պարգևներն են հոգիների հետ կոնտակտն ու նախնիների մոգությունը։

Թիվ 6. Արևի աշակերտ

«6» թիվը խորհրդանշում է Արևն ու այն ամենը, ինչ կապված է դրա հետ, հետևաբար, դուք ներքին հզոր էներգիա ունեք և ամենակարող եք։ Դուք առաջնորդ եք և բժիշկ, բայց մի մոռացեք, որ մեծ ուժը նաև մեծ պատասխանատվություն է ենթադրում։

Ձեր պարգևներն են ծիսական մոգությունն ու բժշկումը։

Թիվ 7. Լուսնի աշակերտ

«7» թիվը խորհրդանշում է Լուսինն ու նրա մոգությունը։ Այս պարգևը կապված է ինտուիցիայի հետ, որը ձեզ մոտ շատ ուժեղ է զարգացած։ Եվս մեկ պարգև է այն, որ ձեր երազանքները մարգարեական բնույթ են կրում։ Եթե դուք ինչ-որ բանի մասին երազում եք, այն անմիջապես կատարվում է։

Ձեր պարգևներն են տեսիլքներն ու իրականացող երազանքները։

Թիվ 8. ավանդական կախարդություն

«8» թիվն ամենամոգականներից է համարվում։ Եթե ձեր ծննդյան օրը կապված է «8» թվի հետ, ապա դուք հսկայական մոգական ուժ ունեք։ Դուք միշտ գիտեք՝ ինչն է ճիշտ և ինչն է սխալ։

Ձեր պարգևներն են էներգետիկ մանիպուլյացիաներն ու ալքիմիան։

Թիվ 9. շաման

Այս վերջին թիվը բոլոր մնացածների միավորումն է։ Սա դարպաս է, որտեղ ամեն ինչ սկսվում և ավարտվում է։

Քանի որ այս թիվը խորհրդանշում է մահն ու վերածնունդը, ապա դուք զգում եք ուրվականներին և հոգիներին, այդ պատճառով էլ դուք կարողանում եք դուրս գալ մարդկային սովորական ունակությունների սահմաններից, ինչպես դա անում են շամանները։

Ձեր պարգևներն են աստղային պրոյեկցիան և մոգության պահապան ոգին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․