6 կարևոր ստուգում, որ պետք է անի յուրաքանչյուր կին՝ համոզվելու համար, որ ինքն առողջ է

Ցանկացած հիվանդություն հաղթահարելու լավագույն միջոցը դրա դեմը ժամանակին առնելն է։

Ախտանշանները ժամանակին նկատելու դեպքում մարդ ավելի շատ շանսեր է ունենում բուժվելու։

Այսօր 6 կարևոր կետերի մասին կխոսենք, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ ստուգել՝ համոզվելու համար, որ առողջ եք։

Գոտկատեղ

Եթե նույնիսկ ավելորդ քաշը ձեզ չի անհանգստացնում, դա դեռ չի նշանակում, որ դրան հետևել պետք չէ։ Գոտկատեղի լայնքը շատ կարևոր է, քանի որ փորի հատվածում ճարպերը կարող են նյութափոխանակման խնդիրների մասին խոսել, որոնք բերում են շաքարախտի, անոթների աթերոսկլերոզի, որն էլ իր հերթին սրտանոթային հիվանդությունների է բերում։

Հասակ

Այս կետը կարող է տարօրինակ թվալ, բայց իրականում այն կարող է օգնել որոշ խնդիրներ հայտնաբերել։ Հասակը չափեք տարին մեկ անգամ։ Հասակի իջեցումը կարող է վկայել ողնաշարի հետ կապված խնդիրների մասին։

Զարկերակ

Շատ արագ զարկերակը կարող է վկայել սրտի հետ կապված հիվանդությունների, վահանաձև գեղձի և արյան հիվանդությունների մասին։ Ամիսը մեկ անգամ ստուգեք ձեր զարկերակը։ Նորմայում այն պետք է 60-100 լինի մեկ րոպեում։

Արյան ճնշում

Մեկ-երկու շաբաթը մեկ չափեք ձեր ճնշումը։ Չափելուց երեսուն րոպե առաջ մի օգտագործեք կոֆեին, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ և ֆիզիկական ծանրաբեռնվածություն մի ունեցեք։ Նորման պետք է լինի՝ վերևի թիվը՝ 130-ից պակաս, ներքևինը՝ 80-ից պակա։

Կուրծք

Հանվեք և ուսումնասիրեք ձեր կուրծքը հայելու մեջ։ Ուշադրություն դարձրեք ցանկացած փոսիկի, խալի կամ պնդացման վրա, ինչպես նաև աջ և ձախ կրծերի միջև տարբերությունների վրա։

Մաշկ

Այստեղ խոսքը ձեր խալերն ուսումնասիրելու մասին է։ Ամիսը մեկ անգամ հանվեք և հայելու առաջ կանգնեք ու ոււշադիր ուսումնասիրեք ձեր խալերը, որոնք կասկածելի կարող են թվալ. չափսը, գույնը, ձևը և այլն։ Եթե ոչ տիպիկ խալ գտնեք կամ նոր խալ, որը արագ կերպով մեծանում է, անպայման դիմեք բժշկի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․