Շատերը վստահ են, որ նրանց աստվածներն են ուղարկել Երկիր․ որտե՞ղ են այժմ բնակվում հազվագյուտ հանդիպող սպիտակ առյուծները

Ընդամենը կես դար առաջ մարդիկ կարծում էին, որ սպիտակ առյուծներն աֆրիկյան լեգենդների կերպարներ են:

Դրանցից մեկի համաձայն՝ մի անգամ ոգիներն անիծեցին մարդկանց՝ նրանց ուղարկելով տարատեսակ հիվանդություններ:

Եվ միայն այդ ժամանակ մարդիկ հիշեցին իրենց աստվածներին, աղոթեցին նրանց և խնդրեցին փրկել իրենց: Երկնքում խղճացին նրանց և Երկիր ուղարկեցին Սպիտակ առյուծին: Նա բուժեց մարդկանց ու հեռացավ՝ խոստանալով վերադառնալ, եթե մարդիկ կրկին նրա օգնության կարիքն ունենան: Աֆրիկայի ժողովուրդն առ այսօր պահպանում է այս գեղեցիկ լեգենդը:

Սակայն 1975 թ․-ին 2 հետազոտող Տիմբավատի սավաննայում երեք սպիտակ կորյունի գտան, և նրանց մասին լեգենդներն իրականություն դարձան:

Սպիտակ առյուծներն ալբինոսներ չեն․ նրանք աչքի և մաշկի նորմալ պիգմենտացիա ունեն: Պարզապես կրյուգերյան ենթատեսակի հազվադեպ հանդիպող գունային մուտացիայի արդյունքն են:

Սկզբնական շրջանում մորթու բաց գույնի պատճառով այս հազվագյուտ ու գեղեցիկ գիշատիչները հեշտ թիրախ էին դառնում որսագողների համար, քանի որ չէին կարողանում թաքնվել:

Այսօր նրանցից ընդամենը 300-ն են մնացել և ապրում են արգելոցներում կենդանաբանական այգիներում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․