Քչերը գիտեն, թե ինչի համար են երկաթգծերի ռելսերի տակ խճաքարեր լցնում (Photo)

Չնայած այն հանգամանքին, որ գնացքը ստեղծվել է 200 տարի առաջ, այն այսօր էլ արդիական փոխադրամիջոցներից մեկն է համարվում:

Դրանցով հնարավոր է համեմատաբար մատչելի գներով ճանապարհորդել ահռելի տարածությունների վրա (օրինակ Տրանսսիբիրյան երկաթգիծը, որի երկարությունը 9288 կմ է):

Մարդկությունը ավելի քան 2 հարյուրամյակ է ծախսել այս տրանսպորտային միջոցի արդիականացման, արտաքին տեսքի շտկման և հզորության բարձրացման վրա:

Արդյունքում՝ 20-35 կմ/ժ գնացող գնացքն այսօր վերածվել է մինչև 300 կմ/ժ գնացող գերարագ էլեկտրագնացքի:

Բայց որքան էլ փոփոխվեն գնացքի տեսքն ու հզորությունը, մի բան մնում է անփոփոխ՝ ռելսերի տակի խճաքարերը: Երևի ձեզնից շատերն են գոնե մեկ անգամ մտածել, թե ինչու հենց խճաքար, այլ ոչ ասենք բետոն կամ ասֆալտ: Եվ ինչո՞ւ հենց այդպես, անկանոն գետնին լցրած, առանց ամրացման:

Չնայած իր թվացյալ անկայունության, խճաքարն առ այսօր համարվում է առավել արդյունավետ և տնտեսապես ձեռնտու միջոց՝ երկաթգծերի հիմքերն ամուր պահելու համար: Խճաքարի շնորհիվ է, որ չնայած ոչնչի, ռելսերի հիմքերը իրենց հստակ դիրքը պահպանում են և չեն տեղաշարժվում:

Երկաթգծի ցանկացած հատված կարող է փոխել իր դիրքը բարձր ջերմաստիճանի, ցրտի և աճող բուսականության պատճառով: Բայց խճաքարի շնորհիվ այդ ամենը տեղի չի ունենում:

Ահա, թե ինչ կարող է լինել երկաթգծի հետ, եթե դրանք խճաքարով չպատեն.

Շինարարության ժամանակ ռելսերի հունը դրվում է խճաքարերի հաստ շերտի վրա և վրայից ևս պատվում դրանցով: Շինարարների հատուկ գնացքը ցածր արագությամբ անցնում է դրանց վրայով և բոլոր քարերը գցում իրենց տեղը:

Ահա այդ գնացքը.

Այսպիսով ստացվեց, որ խճաքարը, դա երկաթգծերի ամուր հիմքի երաշխավորն է, և, որ ոչ մի այլ շինանյութ դեռևս չի կարող փոխարինել դրան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․