Այս հայտնի նկարիչը սնանկացավ միլիոնավոր ալ վարդեր գնելով․ ահա, թե ում մասին է Ալլա Պուգաչովայի «Миллион Алых Роз» հայտնի երգը

19-րդ դարի վրացի տաղանդավոր ինքնուս նկարիչ-պրիմիտիվիստ Նիկո Փիրոսմանին (Փիրոսմանաշվիլի) համաշխարհային փառք ձեռք բերեց միայն մահից հետո, իսկ կյանքի օրոք հաճախ ստիպված էր նկարներ տալ սննդի դիմաց:

Ինքնուրույն պատրաստած ներկերով մոմլաթի, թիթեղի, ստվարաթղթի վրա գեղանկարել է կենդանիներ, Թիֆլիսի դուքանների ցուցանակներ, քաղաքացիների, մանր առևտրականների, գյուղացիների կյանքից պատկերներ, ինչպես և բնանկարներ, նատյուրմորտներ։

Ծնողների մահից հետո մոտ 15 տարի ապրել է Շուլավերում՝ բաքվեցի հայ գործարանատիրոջ այրու՝ Եփրոսինե Քալանթարովայի տանը։

1870-ական թվականներին Քալանթարովների հետ տեղափոխվել է Թիֆլիս։

Գրել և կարդալ (նաև հայերեն) սովորել է ինքնուրույն, իսկ գեղանկարչություն՝ շրջիկ նկարիչներից։

Այս նկարչի անվան հետ շատ գեղեցիկ լեգենդ է կապված այն մասին, որ մի անգամ նա վաճառեց իր ամբողջ ունեցվածքը և գնեց Թբիլիսիի բոլոր վարդերը:

Ասում են՝ Նիկոն դա հանուն սիրած կնոջ արեց, ով աշխարհում ամենաշատը ծաղիկներ էր սիրում:

Փիրոսմանիի մուսայի մասին մեր օրեր միայն շշուկներ են հասել:

Հայտնի է միայն, որ 1905 թ. թբիլիսյան բոլոր թերթերում ներկայացված էր Փարիզի մանրանկարչության «Բել Վյու» թատրոնի դերասանուհի, պարուհի և երգչուհի Մարգարիտա դե Սևրի սպասվող ելույթը:

Ելույթի օրը Փիրոսմանին վաճառեց իր ամբողջ ունեցվածքը և ստացված գումարով գնեց Թբիլիսիի բոլոր ծաղիկները:

Պատմում են, որ Նիկոն Մարգարիտա դե Սևրի տան մոտ վարդերի 9 սայլ էր ուղարկել:

Լեգենդի համաձայն՝ երբ դերասանուհին պատուհանից տեսավ ծաղիկների ծովը, դուրս եկավ նկարչի մոտ և նրան թեժ համբույր նվիրեց:

Իսկ պատմաբան-մատենագետները պնդում են, որ այդ երկուսը երբեք անձամբ չէին հանդիպել: Նրանց տվյալներով՝ Փիրոսմանին իսկապես Մարգարիտա դե Սևրին հսկայական քանակությամբ ծաղիկներ էր ուղարկել, բայց դրանից անմիջապես հետո գնաց ընկերների հետ խմելու:

Ի դեպ, Ալլա Պուգաչովայի հայտնի երգի միլիոնավոր վարդերը նույնպես գեղեցիկ լեգենդի մաս են: Ծաղիկներն իսկապես շատ էին, բայց սայլերում ոչ միայն վարդեր էին: Ականատեսների խոսքով՝ ծաղիկների մեջ կային շուշաններ, բեգոնիաներ, քաջվարդեր, եղրևանի, ալոճենի, կակաչներ, անեմոնններ, ակացիաներ… Մի խոսքով՝ ամենը, ինչ գտնվել էր քաղաքում:

Ասում են նաև, որ ծաղիկներ ստանալուց հետո Մարգարիտա դե Սևրը Նիկոյին իր համերգի հրավեր էր ուղարկել, բայց այդ երեկո Նիկոն այդպես էլ թատրոն չէր գնացել: Երբ նկարիչը որոշեց այցելել, դերասանուհին արդեն Թբիլիսիում չէր: Շշուկների համաձայն՝ նրան քաղաքից հարուստ երկրպագու էր տարել: Մարգարիտան այլևս Վրաստան չէր այցելել:

Ահա, թե նրան ինչպես էր նկարագրում գրող Կ. Գ. Պաուստովսկին, ով դերասանուհուն անձամբ ճանաչում էր. «Մարգարիտան ապրում էր կարծես երազում: Նրա սիրտը փակ էր բոլորի համար: Նրա գեղեցկությունը պետք էր մարդկանց, բայց երևում է՝ պետք չէր հենց իրեն… Նրա հասուն կանացիության մեջ ինչ-որ ահարկու բան կար, և կարծես նա ինքը դա գիտակցում էր»:

Նիկո Փիրոսմանիի մահից 50 տարի անց Լուվրում տեղի ունեցավ նրա նկարների ցուցահանդեսը:

1975 թվականին Թբիլիսիում բացվել է Նիկո Փիրոսմանիի հուշարձանը։ Վրաստանում թողարկվել է թղթադրամ Փիրոսմանիի դիմանկարով, նրա ծննդյան 125-ամյակի առթիվ՝ փոստային դրոշմանիշ (2002 թվական)։ 1982 թվականին Միրզաանիում բացվել է Փիրոսմանիի տուն-թանգարանը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․