Ինչպես Ալ Կապոնեի զրահապատ Կադիլակը հայտնվեց ԱՄՆ նախագահի ավտոպարկում (Photo)

1933թ․-ին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը այցով գտնվում էր Չիկագոյում, երբ նրա մեքենայի վրա անհայտ անձինք կրակ բացեցին:

Նախագահը չտուժեց, բայց նրա հետ մեքենայում գտնվող քաղաքապետը մահացու վնասվածք ստացավ:

Այդ միջադեպից հետո անվտանգության ծառայությունը սկսեց պաշտպանված ավտոմեքենա փնտրել նախագահի համար:

Արդյունքում ընտրվեց ԱՄՆ համար մեկ հանցագործ համարվող Ալ Կապոնեի զրահապատ Cadillac V8 Model 341 Town Sedan-ը:

Այն գանգստերից առգրավվել էին միջադեպից երկու տարի առաջ՝ նրան 11 տարով դատապարտելու ժամանակ:

Մեքենան հագեցած էր 5,58 լիտրանոց շարժիչով, ուներ 90 ձիաուժ հզորություն և ժամում զարգացնում էր մինչև 112 կմ արագություն:

Այն հատուկ պատվերով կառուցված էր այդ ժամանակ մեծ հեղինակություն վայելող Cadillac V16 Model 452 Imperial Sedan-ի հիմքի վրա (նկարում):

Բացի հիմնական զրահից՝ զրահապատ էին նաև մեքենայի ապակիները, դրանց վրա արված էին հատուկ անցքեր, որոնցից հնարավոր էր կրակ բացել գնդացիրներից և ատրճանակներից, ինչպես նաև մեքենան իր հետևից կարող էր թանձր ծուխ և փշեր բաց թողնել՝ հետապնդողների մեքենաները վնասելու համար:

Հետաքրքրական է, որ մեքենան զրահապատող ավտոմեխանիկն այն ներկել էր կանաչ գույնով, որով այդ տարիներին ներկված էին Չիկագոյի ոստիկանական մեքենաները:

Չնայած Ռուզվելտը չէր ցանկանում օգտվել նման մեքենաներից, բայց մի քանի անգամ նա ստիպված է եղել տեղափոխվել դրանով: Ասում են՝ իբր առաջին անգամ մեքենան նստելիս նա ինքն իր համար կամացուկ ասել է․ «Հուսամ՝ Կապոնեն դեմ չէր լինի»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․