Գլխացավի 6 նշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ գլխացավ ենք ունենում։ Երբեմն այն առաջանում է սթրեսի, սխալ սննդի կամ նստակյաց կենսակերպի պատճառով։

Երբեմն գլխացավը կարող է վկայել օրգանիզմում առկա լուրջ խնդիրների մասին։ Կարևոր է հիշեցնել, որ գլխացավի ոչ բոլոր տեսակներն է կարելի արհամարհել։

Գլխացավի որոշ տեսակներ վկայում են այն մասին, որ օրգանիզմը տագնապ է հնչեցնում, և անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել։

Լարվածության գլխացավ

Գլխացավի ամենատարածված տեսակն է։ Վիճակագրության համաձայն՝ մարդկանց 90 տոկոսը ժամանակ առ ժամանակ այսպիսի գլխացավեր է ունենում։ Ցավն առաջանում է իրանի հատվածում և մեջքի վերին հատվածում լարվածության հետևանքով, իսկ լարվածությունն իր հերթին՝ առաջանում է սթրեսի կամ հոգնածության պատճառով։

Ցավը կարող է աննշան կամ բավական զգալի լինել, արտահայտվում է ճակատի շրջանում ճնշմամբ կամ ծանրությամբ։ Այս ցավից կարելի է ազատվել հանգստանալու միջոցով՝ յոգա, մերսում, քուն և այլն։ Եթե ցավը չի հեռանում, գործի են անցնում ցավազրկող դեղամիջոցները։

Սինուսային գլխացավ

Այս գլխացավն առաջանում է ուժեղ սինուսիտի արդյունքում։ Տհաճ զգացողությունները լինում են քթի և աչքերի շրջանում։ Կարող է նկատվել նաև ջերմություն։ Լավագույն տարբերակն այս դեպքում բժշկի դիմելն է։

Միգրեն

Միգրենը նևրոլոգիական վիճակ է, որն արտահայտվում է ուժեղ ցավով, լույսի և ձայների նկատմամբ զգայունությամբ, սրտխառնոցով և փսխումով։ Միգրենով տառապող մարդիկ պետք է բժշկի հսկողության տակ գտնվեն։

Հիստամինային գլխացավ

Գլխացավի այս տեսակը հազվադեպ է հանդիպում։ Ցավն այս դեպքում մի առանձնահատկություն ունի. այն առաջանում է ամեն օր նույն ժամին։ Տանջող ցավն առաջանում է աչքերի հատվածից։ Ամենից հաճախ այն սկսվում է քնելուց հետո։ Այն հաճախ առաջանում է նաև ալկոհոլի օգտագործումից հետո և ծխողներից շատերի մշտական ուղեկիցն է։

Գլխացավ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում

Սա ինչ-որ չափով նման է միգրենին։ Նշաններն ու ցավի ուժը տարբերվում են։ Այդ պատճառով էլ կարևոր է ժամանակին դիմել բժշկի օգնությանը։

Կայծակնային գլխացավ

Ցավի պիկը տևում է մոտ 60 վայրկյան, սակայն ցավը կարող է շարունակվել նույնիսկ մի քանի շաբաթ։ Կարևոր է ժամանակին դիմել բժշկի օգնությանը, քանի որ այս գլխացավը կարող է առավել լուրջ հիվանդության ազդանշան լինել։

Նշաններն են.

  • Նոպաները սկսվում են հանկարծակի։
  • Ցավը թուլանում է 60 վայրկյան անց։
  • Ցավը, սակայն, պահպանվում է, տևում է 1 ժամից 10 օր։
  • Կարող է ուղեկցվել սրտխառնոցով, գլխապտույտով և գիտակցության կորստով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․