Ո՞վ պետք է լինի առաջին տեղում՝ ամուսի՞նը, թե՞ երեխան

Ապրել սիրո միջավայրում, զգալ, որ քեզ սիրում են, սիրել դիմացինին՝ սա ոչ միայն զույգի երջանիկ հարաբերությունների, այլև երջանիկ երեխաներ դաստիարակելու գրավականն է։

Նման եզրահանգման է եկել ամերիկյան հոգեթերապևտ Դևիդ Քոդը, որը “To Raise Happy Kids, Put Your Marriage First” (Երջանիկ երեխաներ դաստիարակելու համար առաջին տեղում ամուսնությունը դրեք) հոգեբանական գրքի հեղինակն է։

Դրանում նա դիտարկում է ամուսինների հարաբերությունների և նրանց դաստիարակած երեխաների միջև կապը։ Հենց այս մասին էլ այսօր կպատմի zNews-ը։

Հեղինակի եզրակացությունները դեռևս բավական անսովոր են մեզանից շատերի համար։

Պարզվում է, որ առաջին հերթին ամուսինները պետք է ուշադրություն դարձնեն զույգի միջև կատարյալ հարաբերություններ ստեղծելուն, այսինքն առաջին տեղում պետք է լինի զուգընկերը, և հետո միայն երեխաները։

Դևիդ Քոդը կոտրում է այն կարծրատիպը, թե պետք է մշտապես կենտրոնանալ միայն կատարյալ երեխաներ դաստիարակելու վրա, որոնք կհամապատասխանեն հասարակության կողմից մեզ վրա փաթաթված չափանիշներին։

Հեղինակի կարծիքով՝ այդպիսիք կարող են լինել միայն այն ընտանիքներում, որտեղ ծնողները առաջնահերթ ուշադրություն են դարձնում միմանց, անկեղծորեն սիրում են իրար։

Հենց միայն երջանիկ ամուսինները կարող են շրջապատել երեխային իսկական սիրով և ցույց տալ նրան, որ աշխարհում ամենալավ բաներն արվում են այս վիճակից և լավագույն արդյունքն են տալիս կարիերայում, այլ մարդկանց հետ հարաբերություններում և նույնիսկ առողջության մեջ։

Այդ դեպքում հանգիստ երեխաներ են մեծանում՝ հավասարակշռված և հաջողակ։

Եվ արդեն իրենց անձնական կյանքում էլ կրկնում են վարքի նույն մոդելը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․