Ամանորյա ծեսեր, որոնք երջանկություն են բերում

Ամանորն ու Սուրբ Ծնունդն առանձնահատուկ խորհուրդ ունեն:

Այդ խորհուրդը պայմանավորված է լուսավոր ապագայի հույսով:

Հին տարին ճանապարհելու և Նոր տարին դիմավորելու ժամանակահատվածը համարվում է խորհրդավոր ժամանակ, որն իր մեջ է կրում այնպիսի էներգետիկ ներուժ, որ ցանկացած ոք կարող է հրաշքներ գործել՝ իրականացնելով ամենանվիրական երազանքը:

Ինչպե՞ս կարելի է գտնել սերը, ամրապնդել ընտանիքը, առողջությունը ու դրա հետ մեկտեղ լինել նաև հաջողակ ու հարուստ: Այս ամենին հասնելու համար Դուք պետք է օգտագործեք Ձեր հնարավորությունը Ամանորյա զանգերը հնչելու ժամանակ: Այդ պահը միշտ շատ անհատական է և առանձնահատուկ:

Նոր տարուց առաջ պետք չէ պարտքով ոչ գումար, ոչ էլ այլ բան տալ կամ վերցնել, այլապես ամբողջ տարին պարտքեր կունենաք: Խորհուրդ է տրվում Ամանորից մի քանի օր առաջ մարել բոլոր պարտքերը՝ փողի էներգիային չվախեցնելու համար:

Ով էլ, որ լինեք Ձեզ հարստություն կբերեն ոսկե և արծաթ փայլաթիթեղի մեջ փաթաթված չինական մանրադրամները:

Տոնածառին կախված զույգ սրտերը հաջողություն կբերեն սիրո հարցում, իսկ տոնածառից կախված օղակը կարագացնի ամուսնությունը:

Հունվարի 1-ին խուսափեք տնային գործերից կամ այլ ծանր աշխատանքներից, այլապես ամբողջ տարին ծանրաբեռնված կանցնի: Դեկտեմբերի 31- ին աշխատեք մինչև ժամը 18-ը ավարտել գործերը:

Ճապոնիայում Ամանորին սեղանին պարտադիր թխվածք է դրվում, որն անմիջապես չպետք է ուտել, քանի որ թխվածքը բարգավաճման և ընտանեկան բարեկեցության նշան է:

Բելառուսները Ամանորին եղջուրաձև կարկանդակներ են թխեում (կրենդել) ու հավատում են, որ այն կպաշտպանի ընտանիքի բոլոր անդամներին չար ոգիներից ու դժբախտություններից:

Տոնածառի շուրջ շուրջպար բռնելը հին սովորույթ է, որը գալիք տարում կպաշտպանի հիվանդություններից ու անհաջողություններից:

Բախտը կժպտա նրանց, ովքեր Նոր Տարվա նախօրեին օգնության ձեռք կմեկնեն աղքատներին: Բարի մարդկանց ճակատագիրը ողորմած է:

Եթե Նոր Տարվա գիշերը քնած անցկացնեք, ապա գալիք տարում ոչինչ չի փոխվի: Ամեն ինչ կմնա նույնը:

Ցանկանու՞մ եք հարստանալ: Ուրեմն Նոր Տարին դիմավորելիս խոշոր գումար ունեցեք Ձեր գրպանում: Յուրաքանչյուր հյուրի ափսեի կամ անձեռոցիկի տակ մետաղադրամ դրեք: Որքան գումար տաք, այնքան արագ այն կվերադառնա Ձեզ ու կրկնակի չափով:

Նոր Տարվա զանգերը հնչելու ժամանակ բաց արեք կամ դուռը, կամ պատուհանը՝ բաց թողեք «հինը» ու ներս թողեք «նորը՝ սերն ու երջանկությունը»:

Անցյալ տարվա բացասական էներգիան քշելու և այրելու համար մի մոռացեք մոմերի և բենգալային լույսերի մասին:

12-ի զանգերը հնչելուց հետո գրկախառնվեք բոլոր նրանց հետ, ում հետ դիմավորում եք Նոր Տարին: Այսպիսով, Դուք կկակզմեք ջերմության ու հարմարավետության շրջանակ, որը կարգելափակի վեճերի ու տարաձայնությունների մուտքը:

Նոր Տարին դիմավորեք մաքուր ու կոկիկ հագուստով: Հագուստը պետք է նոր լինի: Բայց զգույշ եղեք, եթե հին հագուստից որևէ բան չկրեք, «կվնասեք» Ձեր պաշտպանական էներգիան:

Կրեք նոր զարդ և այն մի հանեք Ամանորյա ողջ գիշերվա ընթացքում:

Թղթի վրա գրեք Ձեր ցանկությունը, այրեք այն ու խմեք, ինչը անպայման կիրականանա:

Ինչ ծեսերի էլ, որ հետևենք, ինչ նշանների էլ, որ հավատանք չմոռանանք Ամանորը դիմավորել աղոթք բարձրացնելով առ Աստված:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․