Լավագույն նախաճաշն ավելորդ քաշից ազատվելու և արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակները կարգավորելու համար

Նախաճաշը շատ կարևոր է, ուստի այն պետք է լինի ինչպես համեղ, այնպես էլ հագեցնող, սնուցող ու առողջարար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նախաճաշի մի հիանալի տարբերակ, որը ոչ միայն էներգիա կհաղորդի, այլև կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, կնվազեցնի խոլեստերինի մակարդակն ու կմաքրի օրգանիզմը ճարպերից:

Բաղադրությունը.

  • 1 բաժակ վարսակ,
  • 2 բաժակ ջուր,
  • 2 թեյի գդալ վանիլին,
  • 1 թեյի գգալ դարչին,
  • 2 ճաշի գդալ մեղր,
  • 1 պտղունց ծովի աղ,
  • 4 ճաշի գդալ չիա սերմեր:

Պատրաստման եղանակը.

Հարկավոր է ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել դարչինն ու վանիլինը և դնել կաթսան կրակին մինչև ջուրը եռա: Եռալուց հետո կաթսան դնել ամենաթույլ կրակի վրա, ավելացնել վարսակը և եփել խառնուրդը ևս 5 րոպե: Կրակից վերցնելուց հետո հարկավոր է կաթսան ծածկել կափարիչով, թողնել 5 րոպե, այնուհետև ավելացնել մեղրն ու աղը, լավ խառնել և դեռ փոքր ինչ տաք նախաճաշին ավելացնել նաև չիա սերմերը:

Չիա սերմերն ու վարսակը շատ առողջարար բաղադրիչներ են, որոնք օգնում են ակտիվացնել նյութափոխանակությունն ու ամրապնդում են իմունային համակարգը: Բացի այդ, դրանք նպաստում են քաշի նվազմանը՝ մաքրելով օրգանզիմը կուտակված ճարպերից ու ազատելով որովայնի հատվածի տհաճ ճարպաշերտերից:

Վարսակը պարունակում է շատ օգտակար միացություն, որը կարգավորում է արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակները և ամրապնդում է սրտամկանը: Բացի այդ, այն նաև հարուստ է մեծ քանակությամբ սպիտակուցներով, մանրաթելերով ու հանքանյութերով:

Չիա սերմերը հագեցնում են օրգանիզմը օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներով, ինչպես նաև պարունակում են ավելի շատ կալցիում, քան կաթն ու այլ կաթնամթերքը: Բացի այդ, այս սերմերն օգնում են կարգավորել սրտամկանի աշխատանքը, ինչպես նաև օժտված են հզոր հակաբորբոքային ու հակաօքսիդանտային հատկություններով: Դրանք շատ օգտակար են արթրիտից տառապողների համար և օգնում են կարգավորել խոլեստերինի մակարդակը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․