Լավագույն թեյերը գրգռված աղու համախտանիշի ախտանշանները մեղմելու համար

Բազմաթիվ ըմպելիքներում և թեյի տարբեր տեսակներում պարունակվում է կոֆեին, որը խթանում է աղիների աշխատանքը, սակայն նման ազդեցությունը ոչ միշտ է օգտակար գրգռված աղու համախտանիշից տառապողների համար:

Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ կոֆեին չպարունակող թեյերին, ուստի zNews-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում լավագույն թեյերը, որոնք կարելի է խմել այս տհաճ խնդրի դեպքում:

Քրքումով թեյ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քրքումն օգնում է մեղմել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ախտանշանները: Այս թեյը պատրաստելու համար հարկավոր է պարզապես քրքումի մի քանի կտորին ավելացնել մի բաժակ եռման ջուր, մի փոքր թրմել և խմել: Ցանկության դեպքում կարելի է թեյը պատրաստել նաև քրքումի հյութահանուկի միջոցով: Պարզապես անհրաժեշտ է ½ թեյի գդալ հյութահանուկն ավելացնել մի բաժակ գոլ ջրին, խառնել և խմել:

Հալվե վերայով թեյ

Այս նուտրիենտներով հարուստ բույսը պարունակում է նյութեր, որոնք լուծողական ազդեցություն են ունենում, ուստի հալվեով թեյը լավագույն միջոցն է գրգռված աղու համախտանիշի դեպքում փորկապությունից ազատվելու համար: Ընդ որում՝ թեյը պատրաստելու համար պարզապես հարկավոր է հալվեի մի քանի կտորին կամ հալվեի գելին ավելացնել տաք ջուր:

Անանուխով թեյ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անանուխով թեյը շատ օգտակար է ստամոքսի համար, իսկ գրգռված աղու համախտանիշի դեպքում օգնում է ազատվել այնպիսի տհաճ ախտանշաններից, ինչպիսին է փորափքանքն ու գազերի կուտակումը:

Քրքումով ու սամիթի սերմերով թեյ

Սամիթի սերմերը հիանալի միջոց են մարսողության կարգավորման համար, իսկ քրքումի հետ համատեղելու դեպքում դրանք կօգնեն մեղմել ստամոքսի ցավն ու գրգռված աղու համախտանիշի մյուս տհաճ ախտանշանները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․