Կաղնու կեղևով օգտակար թուրմերի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել առողջական մի շարք խնդիրներից

Կաղնու կեղևը շատ տարածված հումք է, որը պարունակում է օգտակար դաբաղանյութեր, որոնք ոչ միայն կապող միջոց են, այլև օժտված են հիանալի հակաբորբոքային հատկություններով:

Լնդերի բորբոքման, կոկորդի ու բերանի խոռոչի վարակների դեպքում օգտագործվում է կաղնու կեղևի եփուկը կամ թուրմը:

Այդ թուրմերով ողողումները ոչնչացնում են բակտերիաներին սնուցող միջավայրը, որից հետո կոշտացած լորձաթաղանթը պատվում է նոր առողջ հյուսվածքներով:

Նույն կերպ այդ դաբաղանյութերն ազդում են աղիների վրա՝ նպաստելով փորլուծության բուժմանը:

Ոտքերի կամ ձեռքերի ցրտահարման դեպքում կօգնի կաղնու կեղևի եփուկով լոգանքը: Այս եփուկով թրջոցներն ու կոմպրեսները նաև շատ օգտակար են աչքերի բորբոքումների, այրվածքների, էկզեմաների, սրունքի վարակված խոցերի դեպքում:

Եփուկը պատրաստելու համար հարկավոր է 0.25 լիտր սառը ջրին ավելացնել 2 թ.գ. կաղնու մանրացրած կեղև, դնել կրակին, հասցնել եռման ջերմաստիճանի, այնուհետև եռացնել ևս 5 րոպե և քամել:

Ներքին օգտագործման դեպքում եփուկը հարկավոր է խմել օրական երկու բաժակ: Ողողումները կատարվում են յուրաքանչյուր երեք ժամը մեկ, իսկ կոմպրեսները հարկավոր է փոխել օրական 2-3 անգամ (ո՛չ ավել, ո՛չ պակաս): Վիրակապը չպետք է սեղմի կամ ամրացված լինի կպչուն ժապավենով: Այն պետք է «շնչող» լինի՝ հատկապես սրունքի խոցերի դեպքում:

Աչքերի բուժման համար օգտագործվող պատրաստի թեյին օգտագործելուց առաջ հարկավոր է մի փոքր եռացրած ջուր ավելացնել:

Ցրտահարման կամ թութքի դեպքում խորհուրդ է տրվում այս եփուկով լոգանք ընդունել, իսկ ոտքերի քրտնարտադրության դեպքում հարկավոր է օգտագործել ավելի թունդ թուրմը (2 ճ.գ. հումքին ավելացնել մեկ լիտր ջուր):

Վերջին ժամանակներում մարդիկ այս թուրմերն ավելի քիչ են կիրառում ներքի օգտագործման համար, սակայն այն միևնույն է կա ստամոքսի և աղիների բուժման համար նախատեսված տարբեր բաղադրատոմսերում: Այնուամենայնիվ՝ որպես արտաքին օգտագործման միջոց կաղնու կեղևի եփուկը լայնորեն կիրառվում է մինչ օրս:

Ժողովրդական բժշկության մեջ կաղնու կեղևի թուրմը խորհուրդ է տրվում խմել ցինգայի, փորլուծության, սնկերից կամ պղնձի աղերից առաջացած թունավոումների, դիզենթերիայի, երիկամների բորբոքման, լյարդի ու փայծաղի հիվանդությունների դեպքում:

Որպես արտաքին օգտագործման միջոց այն կիրառվում նշկաբորբի (ողողումներ), գոնորեայի և այլ հիվանդությունների դեպքում:

Բելառուսական ժողովրդական բժշկության մեջ այս եփուկն օգտագործվում է նաև կանանց հիվանդությունների, փորլուծության ու գաստրիտի դեպքում: Բացի այդ, այն շատ օգտակար է լնդերի ու ատամների համար: Այս եփուկի տաք գոլորշին օգնում է փափկեցնել կոշտուկները, իսկ լվացումները բուժում են թարախակալված վերքերը:

Թարախակալված վերքերի դեպքում շատ արդյունավետ են նաև թարմ մանրացրած տերևները, իսկ բոված կաղիններից կարելի է պատրաստել սուրճին փոխարինող ըմպելիք:

Կաղնու կեղևի օգտագործման եղանակները.

  • 2 թ.գ. երիտասարդ շիվերի կեղևին ավելացնել 2 բաժակ ջուր, թրմել 6-8 ժամ, քամել և ընդունել օրական երկու անգամ կես բաժակ:
  • 10 գրամ մանրացրած կեղևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 2 ժամ թրմել, այնուհետև քամել և ընդունել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ: Այս թուրմը շատ օգտակար է ստամոքսի խոցային հիվանդության, փորլուծության, հաճախամիզության, սնկային թունավորման, թութքային արյունահեսությունների, էնտերոկոլիտների դեպքում:
  • Մի բաժակ եռման ջրին ավելացնել 1 ճ.գ. կաղնու մանրացրած տերև, 4 ժամ թրմել որևէ տաք վայրում, այնուհետև քամել և օգտագործել թրջոցների, լվացումների և ողողումների համար:
  • 2 լիտր եռման ջրին ավելացնել 200 գրամ մանրացրած տերև, 4 ժամ թրմել որևէ տաք վայրում, այնուհետև քամել և օգտագործել ուղիղ աղիքի արտանկման, ոտքերի առատ քրտնարտադրության, թութքային արյունահոսությունների (նստած լոգանք), երեխաների մոտ մարսողության խանգարման և դեզենթերիայի (հոգնա) դեպքում: Հարկ է հիշել, որ եփուկին անհրաժեշտ է ավելացնել նաև օսլա՝ 3:1 հարաբերակցությամբ:
  • Քսուքի պատրաստման համար հարկավոր է խառնել սև բարդու մանրացրած բողբոջները, կաղնու մանրացրած կեղևն ու կարագը (1:2:7 հարաբերակցությամբ), լցնել էմալապատ տարրայի մեջ, 8 ժամ թրմել որևէ տաք վայրում, այնուհետև դնել կրակին և եռացնել: Գոլ խառնուրդը քամել և լցնել ապակյա տարրայի մեջ: Այս քսուքն օգտագործվում է չապաքինվող վերքերի և պառկելախոցերի դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․