Սոցկայքերը վերջին ժամանակներում մուտք են գործել մեր կյանք և դարձել դրա անբաժանելի մասը։
Այնտեղ հրապարակվող լուսանկարները շատ տեղեկություն են տալիս շատերի մասին։
Նույնիսկ հնարավոր է բացահայտել դավաճանությունը։
Այս պատմության մեջ դավաճանության բացահայտման հիմքը լուսանկարի տեարանն էր։
Յուլյան սոցկայքերից մեկում մի անծանոթ աղջկա էջում տեսնում է ծանոթ տեսարան։

Տեսարանը երևում է իր և ամուսնու ննջասենյակի պատուհանից։
Նա աղջկա էջից լուսանկարը հրապարակում է իր էջում՝ գրառմամբ, թե որ օրվանից է ամուսինը մարմնավաճառներ բերում իրենց տուն։

Ամուսինը, տեսնելով դա, խնդրում է ավարտել այդ բեմականացումը։
Յուլյային հաջողվել էր գտնել ևս մի քանի սիրուհիների և շփվել նրանց հետ։

«Միայն մեկը շատ ագրեսիվ պատասխանեց, մնացածը բավականին խելամիտ կանայք էին։ Նրանից մեկը նույնիսկ լաց էր լինում հեռախոսով խոսելիս և ասում, որ տեղյակ չէր տղամարդու՝ ամուսնացած լինելու մասին»։

Այս դեպքից և փաստերից հետո Յուլյան կարող է շատ հանգիստ դիմել ամուսնալուծության, իսկ ամուսինն անգամ չի մեկնաբանել կատարվածը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
