Հովհաննես Ազոյանը ժամանակ առ ժամանակ հրապարակում է որդու՝ Լուի Արամի լուսանկարները, սակայն, որպես կանոն, նա գրեթե անձնական հրապարակումներ չի անում:
Ամանորյա գիշերը Հովհաննեսը ցույց էր տվել, թե ինչ անակնկալ էր իրեն արել սիրելին:
Ի դեպ, մինչ օրս հայտնի չէ՝ արդյոք նրանք օրինականացրել են հարաբերությունները:

Հովհաննեսի պաշտոնական էջերում նշված է, որ նա ամուսնալուծված է:

Նշենք, որ անձնական հրապարակումներ հաճախ չի անում նաև Հովհաննեսի սիրելին՝ Հասմիկ Այսան:
Ի դեպ, նախքան Հովհաննեսը նա նույնպես ամուսնացած է եղել և դուստր ունի:

Հիշեցնենք նաև, որ Լուի Արամը Հովհաննեսի երրորդ երեխան է, ում ծնվելու մասին Հովհաննեսը պատմել էր նրա լույս աշխարհ գալուց օրեր առաջ, երբ հայտնվել էր քննադատությունների թիրախում:


Նյութը հրապարակման պատրաստեց starnews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
