3 չափազանց տգեղ կին, որոնք ղեկավարել են ողջ աշխարհը

3 չափազանց տգեղ կին, որոնք ղեկավարել են ողջ աշխարհը:

Ռոքսոլանա, Ուկրաինա-Թուրքիա

Ռոքսոլանան պատմական կերպար է, չնայած որ նրա կյանքի մասին վկայությունները հակասական են։ Նրա կերպարի մասին բազմաթիվ առասպելներ են հյուսվել։ Նա թագուհի չէր, պետություն չէր կառավարում, սակայն ղեկավարում էր տղամարդու, որն իր հերթին պետություն էր կառավարում։

Ժամանակակիցները Ռոքսանային նկարագրում էին որպես «ավելի շուտ հաճելի, քան գեղեցիկ», «երիտասարդ, բայց տգեղ»։ Նա կարմրահեր էր, ուներ փոքրիկ, կանաչ աչքեր։ Ոմանք նկարագրում են նրան կարճահասակ և լայն կոնքերով, փարթամ բարեմասնություններով, որը գրավում էր թուրքերին։ Սակայն նա զիջում էր հարեմի մյուս գեղեցկուհիներին։ Իսկ ի՞նչ էր նրա մեջ տեսել թուրք առաջնորդը, որ չէր կարողանում մոռանալ կնոջը։ Ոչինչ. նա պարզապես լսել էր կնոջ մասին։ Մի օր Ռոքսանան երգել է, և նրա ձայնը գերի է վերցրել Սուլեյմանի սիրտը։ Նույն գիշերը կինը գիշերն անցկացրել է առաջնորդի հետ և գրավել նրան։

Ռոքսանան այն կանանցից չէր, որոնց հնարավոր էր միայն ֆիզիկապես սիրել։ Բոլոր ազնվականները գնահատում էին նրա սուր միտքը։ Նա տիրապետում էր մի քանի օտար լեզվի, շատ գրքեր էր կարդում, գլուխ էր հանում քաղաքականությունից և անգամ խորհուրդներ էր տալիս Սուլեյմանին։ Այն, որ Ռոքսանան հրեշտակ չէր, հայտնի էր վաղուց։ Նրա սուր միտքը և խելացի որոշումները օգնում էին գոյատևել հարեմում, որտեղ նրան ատում էին, և ամուսնու կողքին մնալ 40 տարի շարունակ։

Եղիսաբեթ I, Անգլիա

Եղիսաբեթ I-ը, ամենայն հավանականությամբ, Անգլիայի պատմության ամենահանելուկային թագուհին էր։ Կույս թագուհին ոտքի է կանգնեցրել պետությունը քրոջ՝ Արյունալի Մերիի վատ կառավարումից հետո։ Հենց Եղիսաբեթի գլխավորությամբ է ոչնչացվել իսպանական «Անհաղթ նավատորմը», իսկ ծովային առևտուրն ու արդյունաբերությունը հասել են իրենց զարգացման գագաթնակետին։ Սուր միտքը, դիվանագիտական ունակությունները, մի քանի օտար լեզուների իմացությունն ու զսպվածությունը նրան իմաստուն միապետ դարձին։

Իսկ ինչպիսի՞ արտաքին ուներ Եղիսաբեթը։ Ժամանակակիցները բնութագրում էին նրան որպես կարմրահեր և երկար քիթ ունեցող կին, ով ուներ կոպիտ ձայն և տարօրինակ ճաշակ։ Նա պաշտում էր, երբ իրեն գովաբանում էին և լավ խոսքեր շռայլում։ Նա նաև շատ էր սիրում դեմքը դիմափոշով սպիտակեցնել և բարձր օձիքով հագուստ կրել։

Անգամ մի տարօրինակ հիպոթեզ կա, ըստ որի՝ Եղիսաբեթը տղամարդ էր։ Ավանույթներից մեկի համաձայն՝ Հենրիխ արքան կրտսեր դստերը փրկել է ժանտախտից միապետի պալատում։ Սակայն, միևնույն է, աղջիկը կրկին հիվանդացել է և մահացել։ Թագավորական զայրույթից խուսափելու համար սպասավորները մարմինը թաղել են և մեկ այլ, նման երեխայի Եղիսաբեթի հագուստներից հագցրել։ Երբ թագավոը, որը դստերը չէր տեսել մի քանի տարի, այդպես էլ չնկատեց փոփոխությունը, սպասավորները որոշեցին ամեն ինչ թողնել Աստծու հույսին։ Հենց այս փաստն էլ պատճառ են համարում այն բանի, որ Եղիսաբեթը չէր ցանկանում ամուսնանալ և մինչև կյանքի վերջը կույս է մնացել։

Սակայն սա, միգուցե, չար լեզուների բամբասանքների արդյունք է, որոնք չէին կարողանում ներել թագուհուն՝ մեծ բարձունքների հասնելու և այդ ամենն առանց տղամարդու անելու համար։

Եկատերինա I, Ռուսաստան

Այս կինը իր երկիրը չի ծաղկեցրել, բարեփոխումներ չի իրականացրել, տնտեսությունը չի զարգացրել։ Սակայն նրա կերպարը, միևնույն է, մեծ հետք է թողել ռուսական պատմության մեջ։

Եկատերինա I-ի պատմությունը նման է Մոխրոտիկի պատմությանը։ Նա, ծնունդով գերմանացի լինելով, Ռուսատանի պատմության մեջ առաջին կայսրուհին է դարձել։ Եկատերինայի կենսագրության մեջ սպիատկ կետերը շատ են, սակայն հայտնի է, որ նրա մանկությունն ու երիտասարդությունը լի են եղել մեղքերով։ Նրան նկարագրում էին որպես տգեղ կին՝ կարճ հասակով, գեր և թխամորթ։

Եկատերինան ֆիզիկապես շատ ուժեղ էր, տղամարդկային քայլվածք ուներ։ Սակայն, ամեն դեպքում, նրան հաջողվեց գրավել Պյոտր արքային, և սիրուհուց վերածվեց միապետի օրինական կնոջը։ Էչ հմայիչ կինը կախարդեց ոչ միայն արքային. ըստ ժամանակակիցների վկայությունների՝ նա շատ երկրպագուներ ուներ։

Ամուսնու մահից հետո նա դարձավ օրինական կայսրուհի։ Նրա կառավարման ժամանակահատվածում Ռուսաստանի տնտեսության մեջ դրական տեղաշարժ չգրանցվեց, չնայած որ ամեն կերպ փորձում էր։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․