Թանկագին հայրիկ, Քեզ գրում եմ մեծ ափսոսանքով և ամոթով, ես փախել եմ իմ սիրած աղջկա հետ․․․

Այս նյութը տարածվել է ամբողջ համացանցում:

Ոչ ոք չգիտի, արդյոք իրականում այն եղե՞լ է, թե՞ ժամանակակից առասպել է, բայց, այնուամենայնիվ, օգտակար կլինի, որ այն կարդան և՛ ծնողները, և՛ երեխաները:

Եվ այսպես, հայրն առավոտյան պատրաստվում էր աշխատանքի գնալ, երբ տղայի սենյակի կողքով անցնելիս ինչ-որ արօրինակ բան զգաց:

Ինչ-որ բան այն չէր: Երբ նա բացեց դուռը՝ կասկածները հաստատվեցին:

Նախ, տղան ոչ մի տեղ չկար: Երկրորդ՝ ամենուրեք հավաք էր. Ոչ մի աղբ և ոչ մի թափթփված հագուստ:

Նույնիսկ անկողինն էր հավաքած, իսկ վրան նամակ էր դրված:

Ոչ հավաք վիճակը, ոչ նամակը բնորոշ չէին որդուն, այդ պատճառով հայրը շատ անհանգստացած էր:

Ահա թե ինչ էր գրված նամակում.

«Թանկագին հայրիկ,

Քեզ գրում եմ մեծ ափսոսանքով և ամոթով: Ես փախել եմ իմ սիրած աղջկա հետ, քանի որ մենք ուրիշ ելք չունեինք քո և մայրիկի սարքած տեսարաններից խուսափելու համար: Դուք միևնույնն է չէիք ընդունի Սթեյսիին: Ես նրան շատ եմ սիրում իր ամբողջ պիրսինգներով, դաջվածքներով և կաշվե հագուստով: Այո, նա բավական մեծ է ինձանից…

Բայց հարցը միայն կրքի մեջ չէ: Սթեյսին հղի է: Նա ասում է, որ մենք երջանիկ կլինենք. Նա անտառում խրճիթ ունի, որտեղ էլ մենք կապրենք: Նա կիսում է ինձ հետ իմ շատ երեխաներ ունենալու երազանքը: Սթեյսին բացել է իմ աչքերը, ես հասկացել եմ, որ մարիխուանան լավ բան է: Մենք կաճեցնենք այն մեզ և մեր հարևանների համար: Այստեղ մենք շատ ուրախ ենք:

Ժամանակի ընթացքում կհայտնվի ՁԻԱՀ-ի դեմ դեղամիջոց, և այդ ժամանակ Սթեյսին իրեն ավելի լավ կզգա, քան հիմա: Խեղճն այնպես է տառապում: Մի անհանգստացիր հայրիկ, ես արդեն 15 տարեկան եմ, և կարող եմ ինքս իմ մասին հոգ տանել: Մի օր մենք կայցելենք քեզ ու մայրիկին, և դուք կտեսնեք ձեր թոռնիկներին:

Սիրով՝ Ջոշ»:

Հայրը հազիվ էր կարողանում կանգնել ոտքերի վրա, երբ նկատեց, որ նամակը չի վերջացել.

«Հ.Գ. Այն ինչ դու կարդացիր ճիշտ չէ: Ես ընկերոջս տանն եմ: Բանը նրանում է, որ խոհանոցում իմ գնահատականների թերթիկն է, և այն ձեզ չի գոհացնի: Ես ուղղակի ուզում էի քեզ հիշեցնել, որ կյանքում կան ավելի վատ բաներ, քան ձախողված քննությունները: Զանգիր, երբ ես կարողանամ տուն վերադառնալ»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․