Ամենավատ զույգերն` ըստ կենդանակերպի

Հետեւյալ 12 զույգն ամենավատն են կենդանակերպի տեսանկյունից.

1. Խոյ եւ Ցուլ

Խոյերը չափազանց կամային են, իսկ Ցլերը` համառ, այդ պատճառով խնդիր է առաջանում, այն լուծելը գուցե շատ բարդ լինի: Ցլերը մշտապես ցանկանում են իմանալ, թե հարաբերությունների որ փուլում են իրենք, իսկ դա չափազանց նյարդայնացնում է Խոյին: Բաժանվելիս Խոյը ցանկանում է ուղղակի հեռանալ եւ մոռացվել, իսկ Ցուլն անընդհատ բացատրություններ է պահանջում:

2. Ցուլ եւ Աղեղնավոր

Ցուլը նախընտրում է ժամանակ անցկացնել ընտանեկան հանգիստ միջավայրում, իսկ Աղեղնավորին մշտապես ինչ-որ արկածներ են անհրաժեշտ: Ցլերն ուղղակի չեն դիմանում Աղեղնավորների հսկայական էներգիային: Վերջիններս էլ սովորաբար ամեն ինչ լուրջ չեն ընդունում եւ ուսերի հետեւում հարաբերությունների հարուստ փորձ ունեն:

3. Երկվորյակներ եւ Այծեղջյուր

Այդ միությունն իսկական աղետ է: Երկվորյակները շատ են սիրում ուրախ եւ մշտական զրույցներ, իսկ Այծեղջյուրները ծայրաստիճան աշխատասեր են եւ սիրում են պլանավորել իրենց կյանքի յուրաքանչյուր մանրամասնը: Այծեղջյուրներին բնորոշ չէ ինքնաբուխությունը, ինչը շատ է ձանձրացնում Երկվորյակներին:

 

4.Խեցգետին եւ Ջրհոս

Խեցգետինները մեծ տնակյացներ են, իսկ Ջրհոսները ազատասերներ են: Խեցգետինները կարիք ունեն իմանալու, որ իրենց սիրում են, այդ պատճառով նրանց կնյարդայնացնի Ջրհոսների` իրենց սխալները մատնանշելու եւ քննադատելու հակումը:

5.Առյուծ եւ Կարիճ

Կարիճը չի գովի եւ հաճոյախոսություններ չի անի Առյուծին, որին դրանք այնքան անհրաժեշտ են: Առյուծներն իրենց սքանչելի են համարում, ինչը չի համապատասպանում Կարիճներին, որոնք սովորաբար խանդոտ են:

6. Կույս եւ Աղեղնավոր

Նրանցից ոչ մեկը հակված չէ լուրջ հարաբերությունների: Աղեղնավորները չափազանց անհոգ են (Կույսերի կարծիքով) եւ չեն մտածում, թե իրենց արարքներն ինչպես կարող են վիրավորել ուրիշների զգացմունքները: Երբ նրանք մի քանի շաբաթով անհետանում են, դա Կույսերի համար նորմալ չէ:

7. Կշեռք եւ Կույս

Կույսերը հակված են քննադատելու Կշեռքներին, ինչը վերջիններիս ստիպում է կասկածել իրենց ուժերին: Կույսերը միշտ պետք է իրավացի լինեն եւ դա շատ է ազդում նյարդերի վրա:

8. Կարիճ եւ Խոյ

Դա շատ պայթյունավտանգ եւ լարված միություն է, որը լավ է, եթե դուք Շեքսպիրի պիեսի դերասաններ եք, բայց ոչ իրական կյանքի համար: Երկու նշանն էլ ուժեղ են, կամային, ուզում են լիակատար վերահսկողություն ունենալ եւ գագաթնակետում լինել:

9. Աղեղնավոր եւ Այծեղջյուր

Աղեղնավորները միշտ կհանդիմանեն Այծեղջյուրներին, որ նրանք իրենց բավականաչափ ազատություն չեն տալիս ուրախանալու համար: Բացի այդ, այդ երկու նշանի միջեւ սեռական ձգողությունը քիչ է:

10. Ձկներ եւ Կույս

Ձկները Կենդանակերպի ամենաերազկոտ եւ զգայուն նշանն են, իսկ Կույսերը շատ գործնական են եւ գետնին կպած: Այո, հակադրություններն իրար ձգում են, բայց ձեր դեպքում դա շահերի բախում է: Ձկներ, ամբողջությամբ մի ազատվեք ձեր կյանքում Կույսերից, որովհետեւ դուք կարող եք հրաշալի երկարատեւ բարեկամություն ունենալ:

11. Ջրհոս եւ Ցուլ

Այդ նշանները չեն կարող նորմալ շփում ունենալ: Ցուլը կհամառի եւ իրենը կպնդի, ինչը միայն կվանի Ջրհոսին: Ջրհոսներն այնքան բոհեմական եւ անսովոր են, մինչդեռ Ցլերը ավելի նյութական են եւ պահպանողական:

12. Երկվորյակներ եւ Խեցգետին

Այս միությունը կարող է հաջողվել, եթե երկուսն էլ հումորի լավ զգացում ունեն: Երկվորյակները սիրում են շփում եւ հանգիստ, իսկ Խեցգետինները` տանը նստել, բայց եթե դուք ավելի շատ համբերություն եւ ներողամտություն հանդես բերեք, ամեն ինչ կարող է հաջողվել: Դա ամենավատ տարբերակը չէ, բայց իր նրբերանգներն ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը