5 կանոն, որոնք կօգնեն ձեզ ընտրել ճիշտ չափի կրծկալ

Կրծկալը կանանց զգեստապահարանի ամենակարևոր ու ամենաինտիմ իրն է։

Ինչքան լավ ու հարմարավետ է նստում կրծկալը, այնքան կինն իրեն լավ է զգում։

Սակայն կրծկալ ընտրելիս քչերին է հաջողվում խուսափել սխալներից։

Հաճախ խնդիրներ են ծագում 75В և 80С չափսերի հարցում

Զարմացա՞ծ եք։ Թվում է, թե դրանք միջին չափսն են, որ բոլորին հարմար են։ Արդյունքում կինը սխալ չափսի կրծկալ է գնում՝ պատկերացում չունենալով ճիշտ ու հարմար նստող կրծկալի մասին։ Բայց կարևորը սխալը ժամանակին նկատելն է։

Ինպես իմանալ՝ որն է ձեր չափսը

Նայեք գոտուն։ Եթե կոճկել եք ամենափոքր կեռիկը, բայց կրծկալը, մեկ է, ազատ շարժվում է, ուրեմն՝ կրծկալը մեծ է։ Պետք է հասկանալ, որ ոչ թե ուսափոկերը, այլ հենց գոտին է ապահովում կրծքի պահպանությունը, և С ու ավելի մեծ չափսը հագնող աղջիկների համար դա կրկնակի կարևոր է։

Ընկնող ուսափոկեր

Եթե ուսափոկերն ուզում եք բարձրացնել, կամ դրանք անընդհատ մաշկի մեջ են խրվում, դա ևս սխալ ընտրված կրծկալի նշան է։ Օրինակ, եթե հագնում եք 80B չափսը, և երեկոյան ուսերն սկսում են ցավել, փորձեք 75D-ն։ Շատ աղջիկներ վախենում են D չափսից՝ մտածելով, թե գեր կերևան։ Սակայն դա հիմարություն է։ Բոլորի կուրծքն էլ տարբեր ձևի ու չափի է, ուստի պետք չէ բարդույթավորվել։

Կրծկալի գոտու ճիշտ դիրքը որոշելը հեշտ է․ այն պետք է հատակին զուգահեռ լինի, վերև կամ ներքև չլինի։ Ի դեպ, կրծկալը պետք է այնպես ընտրել, որ այն ոչ թե ամենաձիգ կեռիկով կոճկվի, այլ ամենաազատ։ Հագնելու ընթացքում գոտին անխուսափելիորեն կլայնանա, և դուք կարող եք կոճկել հաջորդ կեռիկից։

Գավաթիկների չափսը

Սա նույնպես շատ կարևոր է։ Եթե ձեր կուրծքը բառացիորեն դուրս է պրծնում վերևից, գավաթիկները կպած չեն մարմնին, ուրեմն՝ ձեզ մեկ համար մեծ կրծկալ է պետք։

Կրծկալները չպետք է նույն չափսի լինեն։ Դրանցից ամեն մեկը յուրահատուկ է և տարբեր կերպ է նստում ձեզ վրա, ուստի ամեն մանրամասն պիտի հաշվի առնել։ Մոդելից մոդել չափսն էլ է փոխվում, և դա բնական է։

Եզրափակելով ասենք, որ ներքնազգեստի հարցում չպետք է արհամարհել չափսերը։ Դուք 37 համարի կոշիկ չեք առնում, չէ՞, եթե 36-ն եք հագնում։ Կրծքի հարցում է՛լ ավելի ուշադիր պիտի լինեք։ Լավ կրծկալը գեղեցիկ կրծքի, ինչպես նաև հագուստի շահեկանորեն նստելու գրավականն է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար