Տղամարդը լուսանկարեց իր քնած կնոջն ու որդուն․ նկարին կից արված գրառումը ցնցեց հազարավոր մարդկանց

zNews-ը ներկայացնում է Բոբբի Վեսսոնին Ալաբամայից, ով աշխարհում ամենաշատը սիրում է իր ընտանիքն ու հաճախ է իր ֆեյսբուքյան էջում հրապարակում իր կնոջ ու երեխայի լուսանկարները:

Բայց այս լուսանկարը և գրառումը մինչև հոգու խորքը հուզեցին հարյուր հազարավոր մարդկանց:

«Իմ կինն է քնած: Մեկ ժամ անց նա կարթնանա և կսկսի պատրաստվել աշխատանքի գնալու:

Անհրաժեշտ ամեն ինչը նա զգուշությամբ կհավաքի պայուսակի մեջ, արագ կհարդարի մազերը և կդիմահարդարվի: Անպայման կասի, որ սարսափելի տեսք ունի: Ես, իհարկե, չեմ համաձայնվի և նրա համար սուրճ կպատրաստեմ:

Հետո նա կնստի բազմոցին՝ ոտքերը խաչած, և կսկսի նախաճաշել՝ երջանկությամբ խաղալով փոքրիկի հետ, ով համառորեն կփորձի մագլցել նրա վրա:

Մեր խոսակցության ընթացքում նա մի քանի անգամ «կկախվի»՝ անհայտ ուղղությամբ նայելով, մտովի իրեն պատրաստելով աշխատանքային հերթափոխին: Նա կարծում է՝ ես չեմ նկատում:

Նա կհամբուրի փոքրիկին, կհամբուրի ինձ և կգնա հոգ տանելու ամենաբարդ իրավիճակում գտնվող մարդկանց մասին: Ավտովթարից վնասվածներ, փամփուշտներից վիրավորվածներ, այրվածներ, կոտրված վերջույթներով պրոֆեսորներ, ուսանողներ, հոգևորականներ, չքավորներ, հարուստներ, թմրամոլներ և մարմնավաճառներ, մայրեր ու հայրեր, որդիներ ու դուստրեր՝ նրա համար կարևոր չէ, թե դու ով ես, ինչ է քեզ հետ տեղի ունեցել:

Նա հոգ կտանի քո մասին:

14 ժամ անց նա նորից տուն կգա, կհանի կոշիկները, որոնք հերթապահության ժամանակ ակամա տրորել էին ինչ-որ մկիի արցունքները, ինչ-որ մեկի արյունը… Նա դրանք կհանի հոգնած ոտքերից ու կթողնի միջանցքում:

Երբեմն նա չի ուզում ոչինչ պատմել: Երբեմն անհամբեր է, որ պատմի:

Երբեմն նա լաց է լինում և ծիծաղում է միաժամանակ, իսկ երբեմն պարզապես լաց է լինում: Բայց հանուն բոլորի, ովքեր իր օգնության կարիքն ունեն, նա նորից կարթնանա հաջորդ անգամ և կգնա աշխատանքի:

Իմ կինը բուժքույր է: Կինս հերոս է»:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․