Լավագույն բնական միջոցն ամբողջ օրգանիզմը մաքրելու և ինքնազգացողությունը բարելավելու համար

Կանաչ հյութերը հայտնի են իրենց սննդարար հատկություններով ու օգտակար նյութերով:

Այս հյութերի պարբերաբար գործածությունը կօգնի մաքրել ոչ միայն աղիները, այլև անոթները, լյարդն ու երիկամները:

Դրանք դուրս կբերեն բոլոր տոքսիններն օրգանիզմից և կբարելավեն իմունային համակարգի աշխատանքը:

Կանաչ հյութերը պատրաստելիս կարելի է փոփոխել դրա բաղադրությունը՝ ավելացնելով կամ բացառելով որոշ բաղադրիչները, ինչը թույլ կտա ստանալ նախընտրելի հյութը:

Սովորաբար այս հյութերի մեջ ներառվում է գազար, բրոկոլի, խնձոր, վարունգ ու մաղադանոս, որոնք բոլորն էլ օժտված են իրենց բնորոշ օգտակար հատկություններով:

1. Գազարը նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման և զարկերակային ճնշման բարձրացման հավանականությունը, ինչպես նաև բարելավում է մաշկի վիճակն ու մաքրում է լյարդը:

2. Բրոկոլին օգնում է պաշտպանել տեսողությունը, ինչպես նաև ազատում է էստրոգենի ավելցուկից, որը կապված է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր հավանականության հետ:

3. Խնձորի հյութը նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազմանը, օգնում բարելավել գլխուղեղի գործառույթները և կանխում է երիկամների ու լյարդի հիվանդությունները:

4. Վարունգի հյութը մեղմում է արթրիտի հետևանքով անհանգստացնող ցավը, բարելավում է մարսողական համակարգի աշխատանքն ու օգնում է էկզեմայի, բշտիկների և անգամ պսորիազի դեպքում:

5. Մաղադանոսն ազատում է բերանի խոռոչի տհաճ հոտից, որը սովորաբար վկայում է հաստ աղիքում տոքսինների կուտակման մասին: Բացի այդ, այն օգնում է բուժել միզուղիների բակտերիալ վարակները, անեմիան, թոքերի վարակներն ու ասթման:

Այս բոլոր բաղադրիչների համադրությունը կօգնի մաքրել օրգանիզմն ու զգալիորեն բարելավել ինքնազգացողությունն ու առողջական վիճակը, սակայն ցանկության դեպքում կարելի է ավելացնել որևէ այլ օգտակար մթերք կամ բացառել նշվածներից որևէ մեկը: Սա թույլ կտա ստանալ նախապատվելի համը և մեծ բավականություն ստանալ ըմպելիքն օգտագործելիս:

Նշված բաղադրիչներով հյութ պատրաստելու համար հարկավոր է գազարը, փոքրիկ բրոկոլին, ոչ մեծ վարունգը, խնձորն ու մի բուռ մաղադանոսը լցնել կոտորակիչի մեջ, ավելացնել մի բաժակ ջուր և լավ խառնել մինչև ստացվի համասեռ ըմպելի զանգված:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․