Կենդանակերպի նշանների կարմայական կապերը

Շատ մարդիկ բազմիցս մտածել են այն մասին, թե ինչպես են իրար հետ կապված կենդանակերպի նշանները:

Առաջին հայացքից՝ դա բավականին հասարակ բան է, քանի որ մեծ թվով մարդիկ գիտեն բաշխումը, օրինակ՝ ըստ տարերքի:

Բայց նշանների միջև գոյություն ունեն այլ կապեր և դրանցից մի քանիսը բավականին նշանակալից են:

Կապեր կենդանակերպի նշանների միջև

Աստղագուշակության մեջ ամեն ինչ կապված է իրար հետ:

Կենդանակերպի նշանները ծայրահեղ սերտ փոխներգործում են մեկը մյուսի հետ՝ փոխադարձաբար ազդելով ճակատագրի վրա:

Որոշ նշանների նմանության ամենատարածված օրինակը բաժանումն է՝ ըստ տարերքի:

Այդպիսի կապը բաժանում է նշանները 4 խմբի.

1. Կրակ (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր):

2. Ջուր (Խեցգետին, Կարիճ, Ձկներ):

3. Օդ (Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս)

4. Հող (Կույս, Այծեղջյուր, Ցուլ):

Յուրաքանչյուր տարերք միավորում է նշանները որոշակի հատկանիշներով: Այսպես, հրե նշանի ներկայացուցիչները հանդիսանում են գերազանց լիդերներ, ինչպես նաև դժվար են ենթարկվում դաստիարակության:

Ջրային նշաններն իրենցից ներկայացնում են մարմնի նկատմամբ հոգու առաջնության վառ օրինակ: Օդն ազատություն է: Ուստի այդպիսի մարդիկ շատ են սիրում իրենց, խելացի են և խոհուն: Դե, իսկ հողը, դրանք նյութական տիպի մարդիկ են, որոնք ամուր կանգնած են հողի վրա:

Կարմայական կապը

Կարման ճակատագիրն է, որը կառուցվում է մարդու գործողությունների և արարքների վրա: Դա նաև մարդու վերածնունդն է, որը նշանակում է հոգու վերածնունդը այլ մարմնի մեջ: Ընդամենը լինում են 4 տիպի կարմաներ, որոնք հատուկ են ամբողջական տարերքների:

Սովորական կարմա – այս կարման կառուցում են արարքները, որոնք հոգին կատարում է անընդհատ: Սա հատուկ է Հողի նշաններին: Ամենայն հավանականությամբ, հաջորդ կյանքում Կույսերը, Ցուլերը և Այծեղջյուրները կանցնեն նույն խոչընդոտներով՝ շարունակելով հանդիպել նույն սխալներին և արգելքներին:

Վերջին կարմա – Սա մահից առաջվա կարմա է: Դրանք կառուցում են այն արարքները, որոնք կատարվել են մահվանից առաջ: Անելանելի իրավիճակներում ամենից շատ հնչեղ արարքների հակված են Օդի նշանները: Նրանք կարող են չվերահսկել իրենց անսովոր իրավիճակներում կամ էլ, հակառակը, համարձակվել անել այնպիսի բան, որ ուրիշ նշաններ չեն համարձակվի: Օդի մարդիկ կարող են իրենց հաջորդ կյանքն ապրել միանգամայն այլ ձևով:

Կշռելի կարմա – Սա հոգու ճակատագիրն է՝ որոշված մարդու բուռն կյանքում կատարված հատուկ արարքներով: Կարմայի այս տեսակն ունեն հրե նշանի ներկայացուցիչները, որովհետև ամբողջ կյանքն ապրում են արարքներով, որոնք շատ հստակ արտահայտվում են շրջապատող աշխարհի վրա:

Մնացորդային կարմա – Սա Ջրի ճակատագիրն է: Ջրային նշանները տիրապետում են իրենց: Նրանք հակված են իրենց ճակատագիրն ընդունելուն, դրա համար հաճախ ուղղակի հանգիստ անցնում են այլ մարմնի մեջ: Մնացորդային կարման նշանակում է, որ տվյալ նշանների արարքները հազվադեպ են ազդում վերածննդի վրա:

Ինչպե՞ս են իրար մեջ կապված տարբեր տարերքների, հետևաբար, տարբեր կարմաների կենդանակերպի նշանները:

Սովորական կարմայի մարդիկ բոլորից ուժեղ են ազդում նրանց կյանքի ուղու վրա, ում ճակատագիրը սերտորեն կապված է Մնացորդային կարմայի հետ, քանի որ վերջինիս ներկայացուցիչները միշտ չէ, որ նախաձեռնում են ճակատագրական արարքներ, իսկ հողային Սովորական կարման թույլ է տալիս նման արարքներ՝ նույնիսկ ի վնաս իրեն: Իսկ Սովորական կարմայի վրա բարերար ազդեցություն կարող է ունենալ Վերջին կարմայի մարդը:

Վերջին կարման ինքն է տնօրինում իր ճակատագիրը: Բայց գնալ այդ ճանապարհով ավելի հեշտ է Սովորական կամ Մնացորդային կարմայի հետ: Հատկապես այդ պլանում բարերար է Մնացորդայինը. այս կարգի նշանների մոտ առկա է սերտ կարմայական կապ:

Ինչ վերաբերում է Կշռելի կարմային, ապա նրա դերն այլ կարմայական խմբի յուրաքանչյուր կենդանակերպի նշանի ներկայացուցչի համար ավելի ուժեղ է, քան հակառակ վերադարձումը: Կշռելի կարման չափազանց ուժեղ է, որպեսզի նրա վրա հնարավոր լինի էականորեն ազդել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը