Այս նախանշանները վկայում են օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին

Վիտամին D-ն չափազանց կարևոր է առողջության համար:

Այն կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, լավացնում իմունային համակարգը, այն նաև շատ կարևոր է մկանների, ատամների և ոսկորների համար:

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այս վիտամինը կարևոր դեր է կատարում որոշ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու գործում, օրինակ՝ սկլերոզի, սրտային և բակտերիալ, ինֆեկցիոն  հիվանդությունների:

Վիտամին D-ի պակաս կա շատերի մոտ, սակայն նրանք դա չգիտեն: Այսպիսով, եթե նկատել եք այս նախանշաններից գոնե մեկը, ապա անպայման հետազոտվեք և ստուգեք այս վիտամինի մակարդակն օրգանիզմում:

1. Մկանային և ոսկրային թուլություն. վիտամին D-ն կարևոր է ոսկորների, մկանների և ատամների համար: Թույլ ոսկորները, ատամներն ու մկանները կարող են նշան լինել, որ օրգանիզմում բավարար չէ վիտամին D-ն:

2. Տխրություն և հյուծվածություն. հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ում մոտ վիտամին D-ի մակարդակը ցածր է, ավելի հաճախ են սթրեսի և դեպրեսիաների ենթարկվում:

3. Սաստիկ ցավեր և գերզգայունություն. մարդիկ, ովքեր պայքարում են քրոնիկ  ցավերի դեմ, հաճախ վիտամին D-ի պակաս են ունենում:

4. Լնդերի քրոնիկ հիվանդություններ. վիտամին D-ի պակաս ունեցող մարդկանց լնդերն ավելի խոցելի են լնդային բորբոքումների և արյունահոսությունների հանդեպ:

5. Արյան բարձր ճնշում. վիտամին D-ն կարևոր է նաև սրտի համար: Երբ բավականաչափ վիտամին D չեք ստանում, արյան ճնշումը բարձրանում է:

6. Քնկոտություն. վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդիկ օրվա ընթացքում էներգիայի պակաս և հաճախակի հոգնածություն են զգում:

7. Տրամադրության փոփոխություն. վիտամին D-ն կարևոր է նաև սերոտոնինի արտազատման համար: Այս՝ «լավ զգալու» հորմոնը պատասխանատու է տրամադրության փոփոխության համար:

8. Ցածր դիմադրողականություն. հետազոտություները ցույց են տվել, որ այս վիտամինի ցածր մակարդակ ունեցող մարզիկները՝ մյուս մարզիկների համեմատ, հաճախ էներգիայի պակաս են զգում:

9. Ավելորդ քաշ. վիտամին D-ն ճարպերն այրող վիտամին է: Ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալությամբ տառապող մարդկանց մոտ հիմնականում վիտամին D-ի պակաս է նկատվում:

10. Ճարպերի յուրացման խնդիրներ. այն մարդիկ, ում մոտ ճարպերը դժվար են յուրացվում,  հնարավոր է՝ վիտամին D-ի պակաս ունեն:

11. Հաճախակի քրտնարտադրություն. եթե գլուխը չափազանց հաճախ է քրտնում, ապա դա վիտամին D-ի պակասի վաղ նախանշան է:

12. Ալերգիաներ. վիտամին D-ի չափավոր մակարդակը նվազեցնում է ալերգիաները: Թվով 6000 մարդկանց շրջանակներում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող  մարդիկ ավելի խոցելի են ալերգիաների հանդեպ:

Վիտամին D-ն՝ արևի վիտամին

Վիտամին D ստանալու լավագույն ճանապարհն արևի տակ որոշակի ժամանակ մնալն է: Կախված տարիքից, մաշկի գույնից, օրվա ժամանակից, եղանակից՝ կարող եք պարզել, թե որքան է անհրաժեշտ արևը ձեզ:

Վիտամին D-ն օրգանիզմն ընդունում է  միայն չպաշտպանված մաշկի  միջոցով: Այնպես որ, փորձեք արևոտ եղանակին դուրս գալ միայն 10-15 րոպեով՝ մինչև արևից պաշտպանող քսուքներ օգտագործելը:

Մթերքներ, որոնք վիտամին D են պարունակում

Մի քանի մթերքներ գոյություն ունեն, որոնք պարունակում են վիտամին D:

Վիտամին D-ի բնական աղբյուրներ

  • Սաղմոն
  • Սարդինիա
  • Ձվի դեղնուց
  • Ծովախեցգետին

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․