Ինչպե՞ս պլանավորել ապագա երեխայի սեռը

Բոլոր ժամանակներում ամուսիններին հուզող հարցերից է եղել և կա ապագա երեխայի սեռի պլանավորումը:

Մեր օրերում հատկապես ծնողները շատ են ցանկանում տարբեր սեռերի երեխաներ ունենալ, այդ իսկ պատճառով երկրորդ երեխային բեղմնավորելուց առաջ մանրակրկիտ պլանավորում են սեռը:

Երեխայի սեռը պլանավորելու ի՞նչ մեթոդներ կան

Ժամանակակից բժշկության տվյալներով երեխայի սեռը պլանավորել հնարավոր չէ:  Նման հնարավորություն տալիս է արտամարմնային բեղմնավորումը:

Ծնողներին օգնության է գալիս ժողովրդական բժշկությունը, որը երեխայի սեռը պլանավորելու բազմաթիվ մեթոդներ է առաջարկում:  Դրանցից մի քանիսն  անգամ գիտականորեն հիմնավորված են:

Այսպես, եթե ուզում եք, որ տղա ունենաք, կարելի է երեխային բեղմնավորել շոգեբաղնիքում:  Բարձր ջերմաստիճանը վատ է ազդում սպերմատոզոիդների շարժունակության վրա: Այս պարագայում ավելի արագ են Y քրոմոսոմները, քանի որ ավելի թեթև են, ուստի նաև ավելի շարժուն:

Օվուլացիայի օրվա հաշվարկով

Եթե ուզում եք աղջիկ ունենալ, ապա պետք է հաշվի առնել, որ X քրոմոսոմներն ավելի քիչ շարժունակ են, բայց ավելի կենսունակ: Ուստի սեռական ակտը պետք է պլանավորել օվուլացիայից մի քանի օր առաջ: Այս պարագայում ավելի կենսունակ X քրոմոսոմները կապրեն մինչև օվուլացիան և կբեղմնավորեն դուրս եկած ձվաբջիջը:

(Օրինակ, 28 օրյա դաշտանային ցիկլի պարագայում սեռական հարաբերություն պետք է ունենալ դաշտանից  14-15 օր առաջ աղջիկ ունենալու և 11-12 օր առաջ տղա ունենալու համար:)

Բայց այս մեթոդը ճշգրիտ չէ, քանի որ օվուլացիայի օրը ինչ-ինչ գործոններով պայմանավորված կարող է փոփոխվել:

Արյան թարմացում

Այս պարագայում երեխայի սեռը պլանավորում են` հաշվի առնելով ծնողների արյան ցիկլիկ թարմացումը: Կանանց արյունը թարմանում է երեք տարին մեկ, իսկ տղամարդկանցը` չորս տարին մեկ:

Ենթադրվում է, որ ծնողներից որի արյունը բեղմնավորման պահին թարմ լինի, այդ սեռի երեխա էլ կծնվի:

Երեխայի սեռը որոշելու համար բեղմնավորման պահի դրությամբ կնոջ տարիքը բաժանվում է 3-ի, իսկ տղամարդունը 4-ի: Ում մնացորդային թիվն ավելի մեծ լինի, այդ սեռի երեխա էլ կծնվի: Եթե մոր արյան ռեզուսը բացասական է, ապա հակառակը:  Եթե կյանքի ընթացքում անձը արյան կորուստ է ունեցել, օրինակ` վիրահատություն, ծննդաբերություն, վիժում, հղիության ընդհատում, դոնորական արյան հանձնում, արյան փոխներարկում, ապա պետք է հաշվարկել ոչ թե ծննդյան պահից, այլ այդ տարեթվից:

Պետք է նշել, որ այս մեթոդը որևէ գիտական հիմնավորում չունի:

Հատուկ դիետաներ

Ապագա ծնողներին կարող են օգնել հատուկ դիետաները, որին պետք է հետևեն թե հայրը, թե մայրը բեղմնավորումից առաջ երեք շաբաթվա ընթացքում:

Տղա բեղմնավորելու համար նպաստավոր է կալիումի և նատրիումի իոնների, իսկ աղջկա համար կալցիումի և մագնիումի իոնների գերակայությունը օրգանիզմում:

Աղջիկ բեղմնավորելուն նպաստող դիետա

Ընպելիքներ: Սուրճ, թեյ, շոկոլադ, կակաո (խորհուրդ չի տրվում կոնսերվացված մրգային հյութ, կոլա, գազավորված ըմպելիքներ):

Միս: Սահմանափակ քանակությամբ բոլոր տեսակներից (խորհուրդ չի տրվում օգտագործել երշիկեղեն և տապակած ուտեստներ):

Ձուկ: Թարմ ձուկ կամ նոր սառեցված (խորհուրդ չի տրվում ապխտած, չորացրած և աղի ձուկ, ձկան պահածո օգտագործել):

Ձու: Առանց սահմանափակումների:

Կաթնամթերք: Կաթ, կաթնաշոռ, թարմ թթվասեր (խորհուրդ չի տրվում օգտագործել պանիր` բոլոր տեսակները, և պաղպաղակ):

Հացաբուլկեղեն: Հացի և թխվածքների բոլոր տեսակներն առանց աղի և խմորիչի (խորհուրդ չի տրվում օգտագործել սովորական հաց, քաղցրաբլիթ, հրուշակեղեն):

Հատիկեղեն: Բրինձ, (խորհուրդ չի տրվում երգիպտացորեն օգտագործել):

Բանջարեղեն: Կարտոֆիլ սահմանափակ քանակությամբ, սմբուկ, ծնեբեկ, բազուկ, գազար, վարունգ, կանաչ լոբի, ոլոռ, պղպեղ,  սոխ, եփված պոմիդոր (խորհուրդ չի տրվում  օգտագործել խրթխրթան կարտոֆիլ, պահածոյացված բանջարեղեն, սպանախ, կաղամբի բոլոր տեսակները, սունկ, դդմիկ, հում պոմիդոր, չորացրած բանջարեղեն, սպիտակ լոբի):

Մրգեր: Խնձոր, տանձ, ելակ, մալինա, անանաս, թուրինջ, լիմոն, ձմերուկ, մանգո (խորհուրդ չի տրվում օգտագործել սալոր, ծիրան, բալ, բանան, նարինջ, սեխ, հաղարջ):

Ընկուզեղեն: Նուշ, պնդուկ, արախիս` ոչ աղի, (խորհուրդ չի տրվում օգտագործել թզի և ծիրանի  չիր, չամիչ, սալորաչիր, աղի չրեր):

Բացի այդ, շատ օգտակար են: Մեղրը, մուրաբաները, համեմունքները, հոտավետ բույսերը (խորհուրդ չի տրվում օգտագործել աղ, խմորիչ, սոդա, ձիթապտուղ, մարգարին, աղի յուղ, կետչուպ, պահածո):

Տղա բեղմնավորելուն նպաստող դիետա

Ըմպելիքներ: Թեյ, գարեջուր, գինի, սուրճ, մրգային հյութեր (խորհուրդ չի տրվում օգտագործել կաթ, կանթամթերից ըմպելիքներ, կալցիումով հանքայն ջրեր):

Միս: Բոլոր տեսակները, նաև երիշկեղենի բոլոր տեսակները:

Ձուկ: Բոլոր տեսակները (խորհուրդ չի տրվում օգտագործել ծովախեցգետին, ձկնկիթ):

Ձու: Միայն սպիտակուցը (խորհուրդ չի տրվում օգտագործել սոուսներում, թխվածքներում):

Կաթ և կաթնամթերք: Խորհուրդ չի տրվում:

Հացաբուլկեղեն: Թխվածքաբլիթ, բիսկվիթ, բրինձ (խորհուրդ չի տրվում հաց, բլինչիկ, վաֆլի, կաթով հրուշակեղեն):

Բանջարեղեն: Կարտոֆիլ, սունկ, չոր սպիտակ լոբի, չորացրած ոլոռ (խորհուրդ չի տրվում պղպեղ, կանաչ ոլոռ, հում կաղամբ, հազար, սամիթ):

Մրգեր: Բոլոր մրգերը, հատկապես բալ, բանան, ծիրան, նարինջ, դեղձ:

Չրեղեն: Սալորաչիր, ծիրանի չիր, սև շոկոլադ (խորհուրդ չի տրվում օգտագործել հունական ընկույզ, պնդուկ, նուշ, արախիս, կակաո, կաթնային շոկոլադ):

Հարկավոր է սնունդը որքան հնարավոր է աղի պատրաստել, պետք չէ վախենալ օգտագործել պահածոյացված մթերք և խմորիչ:

Նշված դիետաների պարագայում անպատասխան է մնում հարցը, թե պահանջված նյութերի դեֆիցիտը օրգանիզմում ինչիպիսի ազդեցություն կունենա պտղի վրա, եթե հանկած պլանավորված սեռի երեխա չբեղմնավորվի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը