Ի՞նչ չի կարելի ասել սկեսրոջը, եթե սիրում եք նրա որդուն

Եթե ցանկանում եք, որ ամուսինը սիրի ձեզ, ապա պետք է սովորեք հարգել նրա մորը: Ուշադրություն դարձրեք ձեր խոսքերին և պահվածքին:

Ձեզ ենք ներկայացնում այն արտահայտությունները, որոնք սկեսրոջ մոտ չպետք է արտաբերել.

«Դուք գլուխ չեք հանի այդ ամենից, քանի որ ժամանակից ետ եք մնացել»

Այս արտահայտությունից հետո ցանկացած սկեսուրի սրտի կաթիլներ պետք կգան: Դուք նրան կհիշեցնեք իր տարիքի և անցած երջանկության մասին:

«Ես իմ որդուն այլ կերպ կդաստիարակեմ»

Այս դեպքում դուք միանգամից մի քանի հարված եք նրան հասցնում և մատնացույց եք անում այն հանգամանքին, որ նրա որդին հեռու է նվեր լինելուց:

«Մայրս ինձ այդպես չի սովորեցրել»

Շարունակեք մտածել, որ ձեր մայրը լավագույնն է, սակայն լռեք այդ մասին սկեսրոջ ներկայությամբ:

«Հիմա ես եմ նրա կյանքի առաջնային կինը»

Մոր հետ մրցելն անիմաստ է: Խուսափեք նման պահվածքից և զերծ կմնաք վիճաբանություններից:

«Նա ձեր փեշի տակ է մեծացել»

Այս արտահայտությունից հետո կվիճեք ոչ միայն սկեսրոջ, այլև ամուսնու հետ:

«Ձեր ամուսնու հետ կարգավորեք ձեր հարցերը և հետո միայն մեզ խրատեք»

Այս արտահայտությունը կվիրավորի ձեր սկեսրոջը և մատնացույց կանի տանը խնդիրներ լինելու մասին:

«Եթե ես իմանայի, որ նրա մայրն այսպիսին է, չէի ամուսնանա նրա հետ»

Նման պնդումները տրամաբանությունից դուրս են:

«Ինչ լավ է, որ երեխաներս ինձ են նման»

Եթե ասում եք, որ չեք ցանկանում, որ ձեր երեխաներն իրենց հորը նմանվեն, ապա սկեսուրի մոտ կասկածներ են ծնվում որդու հանդեպ ունեցած ձեր սիրո մասին:

«Մենք ինքներս գլուխ կհանենք»

Դուք անտեսում եք փորձառու մարդու օգնությունը և վարվում եք այնպես, ինչպես ցանկանում եք:

«Շնորհակալ եղեք, որ ես եմ ձեր որդու կինը»

Եթե դուք իդեալ եք, իսկ նրա որդին՝ հիմար, ապա ինչպե՞ս եք ցանկանում, որ նա առանց ձեզ վիրավորելու լսի այդ ամենը:

«Դուք նրան չեք ճանաչում»

Նա իր որդուն լավ է ճանաչում և ձեզ չի պարտադրել, որ ամուսնանաք նրա հետ:

«Ես ձեզանից համեղ եմ պատրաստում»

Եթե նրա պատրաստած ապուրը համեղ չի ստացվել, ապա պետք չէ այդ մասին բարձրաձայնել:

«Ես զբոսնում էի, իսկ նա երեխաներին էր խնամում»

Նման արտահայտությունից հետո դուք ձեր սկեսուրի աչքում վատ կնոջ տպավորություն կթողնեք:

«Նա տան գործերով չի զբաղվում»

Այս արտահայտությունը սկեսուրի մոտ կարեկցանք չի առաջացնի և մեղադրանքների տեղիք կտա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը