10 ամենօրյա սովորություններ, որոնք Ձեզ արագ կերպով ծերացնում են

Եթե Դուք Ձեր տարիքից ավելի մեծ եք երևում, ապա Ձեր ամենօրյա սովորությունների ցանկում անպայման կան մեր գտած 10 սովորություններից։

Գենետիկ առանձնահատկություններից բացի՝ կան շատ ու շատ բաներ, որոնք նպաստում են օրգանիզմի շուտ ծերացմանը։

zNews-ը ցանկանում է Ձեզ հետ կիսվել այն 10 ամենօրյա սովորություններով, որոնք Ձեզ ծերացնում են։

Եվ հիշեք, որ երբեք ուշ չէ թողնելու այս սովորությունները երիտասարդ տեսք ունենալու համար։

1. Ցածր ճարպային դիետա

Կնճիռների դեմ պայքարի համար օրգանզմին հարկավոր են Օմեգա 3 տեսակի ճարպաթթուներ, որոնք հարթեցնում և թարմացնում են մաշկը։ Ցածր ճարպային դիետան զրկում է մեզ այս ճարպաթթուներից և մենք ավելի արագ ենք ծերանում։

2. Ձողիկի օգնությամբ խմելը

Ձողիկի օգնությամբ հեղուկներ խմելը նպաստում է բերանի հատվածում կնճիռների ձևավորմանը։ Նույնը պատահում է ծխելու հետևանքով։ Փորձեք հրաժարվել ձողիկներից և արեք առավելագույնը ծխելը թողնելու համար։

3. Կողքի վրա քնելը

Կողքի վրա քնելու հետևանքով Ձեր դեմքը խրվում է բարձի մեջ, ինչը կնճիռներ է առաջացնում դեմքի և պարանոցի հատվածում։ Փորձագետները պնդում են, որ քնելու լավագույն դիրքը մեջքի վրա պառկածն է։

4. Վատ կեցվածքը

Վատ կեցվածքը հանգեցնում է մեջքի դիրքից շեղման, ինչի արդյունքում ոսկորները և մկանները մշտապես գերլարված են։ Այդ լարվածությունը մի քանի տարիների ընթացքում կարող է զգալիորեն ծերացած տեսք տալ Ձեզ։

5. Արևոտ օրերը առանց պաշտպանության դուրս գալը

Ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ քանակը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացմանը։ Սրանից խուսափելու համար փորձեք արևոտ օրերին արևապաշտպան քսուք օգտագործել։

6. Չափից շատ տաքությունը

Տունը չափից ավելի տաքացնելը չորացնում է տան օդը։ Արդյունքում Ձեր մաշկը չորանում է և կնճռոտվում։ Փորձեք հնարավորինս քիչ տաքացնել բնակարանը ցուրտ ամիսներին։

7. Շաքարից հրաժարվելը

Մենք բոլորս էլ գիտենք, որ շաքարը վնասակար է առողջությանը, սական ժամանակ առ ժամանակ պետք է նույնիսկ շաքար օգտագործել ինքներդ Ձեզ ուրախացնելու համար։ Այս կերպ Դուք ավելի թեթև կտանեք սթրեսային իրավիճակները։

8. Չափից շատ հեռուստացույց նայելը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեռուստացույցի դիմաց անցկացրած ամեն ժամը կրճատում է կյանքը 22 րոպեով։ Մասնագետները խորհուրդ են տալիս չնստել հեռուստացույցի առաջ երկար ժամանակով և գոնե կես ժամը մեկ վեր կենալ։

9. Քիչ քնելը

Հասուն մարդուն հարկավոր է գոնե 7 ժամ քուն։ Քիչ քնելը ոչ միայն հոգնած տեսք է տալիս Ձեզ, այլ նաև կրճատում է կյանքի տևողությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս նույնիսկ դրանից էլ ավելի քնել՝ հոգնածության և դանդաղելու դեպքում։

10. Անկազմակերպվածության արդյունքում առաջացած սթրեսը

Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ քրոնիկ սթրեսը վնասում է բջիջները, ինչը հանգեցնում է վաղաժամ ծերացման։ Փորձեք ամեն օրը կազմակերպել այնպես, որ անընդհատ սթրես չտանեք։ Սա անելով՝ միանշանակ ավելի թարմ և լավ տեսք կունենաք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․