Մակաբույծներով վարակվածության 10 ախտանշան և դրանցից ազատվելու ժողովրդական միջոցներ

Ժողովրդական բժշկությունը առաջարկում է տարվա ընթացքում գոնե մեկ անգամ մաքրել օրգանիզմը մակաբույծներից:

Առաջարկում ենք մի քանի բնական միջոց նման խնդիրներից ձերբազատվելու համար:

Զարգացած երկրների բնակչության մեծ մասը վստահ է, որ մակաբույծներ հանդիպում են միայն այն մարդկանց մոտ, ովքեր աղքատության շեմից ցածր են ապրում:

Չնայած նմանատիպ սխալ դատողության՝ այդ միֆը շարունակում է դեռ գոյություն ունենալ:

Հելմինտները շատ տարածված են հատկապես զարգացած երկրներում և, մի քանի վիճակագրական տվյալների համաձայն՝ դրանից տառապում է բնակչության մոտավորապես 50%-ը:

Մերիլենդ նահանգի համալսարանի տվյալների համաձայն՝ որոշ պարազիտներ տասնյակ տարիների ընթացքում կարող են ապրել աղիքներում ՝ ոչ մի ախտանշան չցուցաբերելով:

Նախանշաններ, որոնք կօգնեն պարզելու, որ Ձեր օրգանիզմը հելմինտներով է վարակված

  • Դուք հաճախ եք հոգնած և ուժասպառ վիճակում գտնվում
  • Ճաշից հետո հաճախակի հագեցվածություն չեք զգում
  • Ճանապարհորդելու, օտար երկրում գտնվելու ընթացում տառապել եք փորլուծությամբ
  • Հաճախ եք տառապում սննդային թունավորումից և Ձեր մարսողությունը մշտապես անհանգստացրել է
  • Ունեք քնելու հետ կապված որոշ խնդիրներ և հաճախ եք արթնանում գիշերվա կեսին
  • Ձեզ մոտ ախտորոշել են երկաթի անբավարարության, անեմիա
  • Ձեր մաշկը հաճախ է գրգռվում: Եղնջացանի, էկզեմայի դեպքեր ևս նկատվում են
  • Քնած ժամանակ կռճտացնում եք ատամները
  • Մկանները և հոդերը հաճախ են ցավում
  • Տառապում եք անհասկանալի փորկապությունից և փորլուծությունից:

Ինչպե՞ս են հայտնվում մակաբույծները

Մակաբույծներից վարակվելը բավականաչափ հեշտ է, հատկապես, երբ ձեռքերը հաճախ լվանալու սովորություն չունեք: Պարազիտներով վարակվելու դեպքերն ավելի շատ երեխաների մոտ են հանդիպում: Հնարավոր է վարակվել նաև մրգերի և բանջարեղենի միջոցով, քանի որ մանրադիտակային պարազիտներ բոլոր բույսերն են պարունակում, և Ձեր օրգանիզմ կարող են անցնել նույնիսկ դրանք լավ լվանալու դեպքում: Դուք կարող եք վարակվել պարազիտներով անգամ լավ եփված մսից, իսկ հում սննդի և սթեյքի սիրահարների մասին խոսելն արդեն ավելորդ է:

Հելմինտներով վարակվել հնարավոր է նաև այլ մարդուն դիպչելու հետևանքով: Իսկ եթե ընտանի կենդանի ունեք կամ ապրում եք դրանց հարակից տարածքում, ապա մակաբույծներով վարակվելու «շանսերն» ավելի են մեծանում:

Աղիքային մակաբույծներ

Կարևոր է գիտակցել, որ մակաբույծներն անխուսափելի են, սակայն դրանցից ձերբազատվելը կնպաստի Ձեր իմունային համակարգի բարձրացմանը: Գիտնականները պնդում են, որ մարդկանց 90% -ը կյանքում գոնե մեկ անգամ պարազիտների հետ կապված խնդիրներ են ունեցել: Աղիքայի հելմինտները կարող են հարվածել մարդու կամ կենդանու աղեստամոքսային տրակտին: Չնայած դրանք մարմնի տարբեր մասերում կարող են գոյատևել, բայց հիմնականում հայտնվում են աղիքային պատում: Նման պարազիտներով հնարավոր է վարակվել մի քանի եղանակների՝ անլվա մրգի և բանջարեղենի , լավ չեփված մսի կամ վարակակիր ջրի միջոցով: Դրանք նաև օրգանիզմ են թափանցում ճանապարհորդելու, կենդանիների հետ շփման հետևանքով:

Ինչպե՞ս մաքրել օրգանիզմը մակաբույծներից

Աշխարհի շատ մշակույթներում կանոնավոր կերպով ձերբազատվում են մակաբույծներից, սակայն մեր երկրում այդ գործընթացը այդքան էլ տարածված չէ: Պարազիտներից ձերբազատվելու ամենաարդյունավետ խոտաբույսերն են՝ օշինդրը, սև ընկույզը, մեխակը, ուրցը, կռատուկի արմատը, կայնեյան պղպեղը:

Առավել տարածված բույսերը

Հունական ընկույզի կանաչ կեղևը օգտագործվում է որպես հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային միջոց: Դրա ակտիվ բաղադրիչներն են դաբաղող նյութերը և յոդը:

Օշինդրը հայտնի է իր հակաճիճվային հատկություններով, օգնում է արագացնել նյութափոխանակությունը, ինչպես նաև բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը և սպանում մակաբույծներին:

Մեխակը հակամակաբուծային միջոց է, որը կարող է նվազեցնել ցավը և սպանել հելմինտների ձվերը:

Անհրաժեշտ է գիտակցել, որ մակաբույծներից ձերբազատվելը տհաճ գործընթացներից մեկն է: Խոտաբույսերի մեծ մասը դառը համ ունեն, գործընթացը սկսելուց հետո հելմինտները դուրս են գալիս օրգանիզմից, և չնայած դրանք արդեն սատկած են, այնուամենայնիվ տեսքն ու չափսերը կարող են վախեցնել անպատրաստ մարդուն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․