Շատ տարիներ առաջ ամերիկուհի Ինգեբորգ Մակինթոշը մեծ ջանքեր է գործադրել՝ այս երեխային որդեգրելու համար:
Ջորդանը մանկատանն է հայտնվել, երբ դեռ շատ փոքրիկ էր:
Գրեթե չորս տարի այս կինն ամեն ինչ արել է, որպեսզի իրեն թույլ տան որդեգրել տղային:
Խնդիրը նրանում է եղել, որ Ջորդանի հարազատ մայրը ցանկացել է, որ իր տղային որդեգրի աֆրոամերիկյան կամ խառնուրդ ընտանիք:

Միայն համապատասխան ծնողներ չգտնելուց հետո՝ Ջորդանին վերջապես տվեցին Ինգեբորգին:
20 տարի անց, կնոջ մոտ հայտնաբերեցին երիկամների պոլիկիստոզ հիվանդությունը. Անհրաժեշտ էր երիկամների փոխպատվաստում:
Տղան՝ մորից գաղտնի, որոշեց դառնալ նրա դոնորը: Նա անալիզներ հանձնեց և պարզվեց, որ իր երիկամը համապատասխանում է:
Ջորդանն առանց երկմտելու համաձայնեց վիրահատությանը: Խոսելով նրա մասին՝ Ջորդանն արցունքն աչքերին ասում է, թե ինքը որքան շնորհակալ է այդ կնոջից, որ նա որդեգրել և դաստիարակել է իրեն:

Ըստ Ջորդանի, դա ամենաքիչ բանն է, որ նա կարող է անել, որպեսզի ապացուցի, թե որքան է սիրում և գնահատում իր մայրիկին:
Ինգերբորգն իմանալով Ջորդանի որոշման մասին՝ խնդրեց նրան ևս մեկ անգամ մտածել, ասելով, որ նա դեռ կարող է հրաժարվել: Իսկ Ջորդանի պատասխանը եղավ հետևյալը. «Ո՛չ, մայրիկ, ես ցանկանում եմ անել դա քեզ համար»:
Վիրահատությունը հաջող անցավ: Այսօր Ինգերբորգը կարող է միայն մեկ բան ասել. «Ես ավելի լավ տղայի մասին նույնիսկ երազել չէի կարող»:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
