«Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, քեզ չեն ստիպի արտասվել». Գաբրիել Գարսիա Մարկեսի ոսկե սկզբունքները

Գաբրիել Գարսիա Մարկեսի ոսկե սկզբունքները

Կյանքի կանոններ

1. Հավատա նրան, ով կարող է սրտացավ լինել:
2. Երբեք հրաման մի արձակիր, եթե վստահ չես, որ այն կկատարեն:
3. Երազանքը չես ուտի, բայց այն հագեցնում է:
4. Այդքան ջանք մի թափիր. լավագույն բաները հանկարծակի են պատահում:
5. Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր, թե ով ես դու նախքան նոր մարդու հանդիպելդ և այդ ժամանակ կարող ես հուսալ, որ նա քեզ կհասկանա:

Իր մասին

6. Ես գլխարկներ չեմ կրում, որ հետո ոչ ոքի առջև չհանեմ:
7. Անհնար է ի վերջո չդառնալ այն մարդը, ինչ քո մասին մտածում են ուրիշները:
8. Երբ ես կզգամ, որ իրականում վատ եմ, ես ոչ ոքի վրա հույսս չեմ դնի: Ինքս ինձ աղբանոց կնետեմ:
9. Ես աշխատում եմ կանխել անդուր անակնկալները: Շարժասանդուղքների փոխարեն՝ գերադասում եմ աստիճանները: Տրանսպորտի յուրաքանչյուր ձևի նախապատվություն եմ տալիս, միայն՝ ոչ ինքնաթիռին:
10. Երբ ինձ հարցնում են, ես բոլորին ճշմարտությունն եմ ասում. Ծախու կանայք ինձ ամուսնանալու համար ժամանակ չտվեցին:

Nobel Literature prize-winning writer and journalist, Colombian Gabriel Garcia Marquez, applauds while sharing a moment with journalists during his 87th birthday, in Mexico City, on March 6, 2014. AFP PHOTO / Yuri CORTEZ (Photo credit should read YURI CORTEZ/AFP/Getty Images)

Երջանկության մասին

11. Չկա մի այնպիսի դեղամիջոց, որն ունակ լինի բուժել այն, ինչը կարող է բուժել երջանկությունը:
12. Ժպտա, դժբախտությանը հաճույք մի պարգևիր:
13. Ես իմացա, որ յուրաքանչյուրն ուզում է ապրել լեռան գագաթին՝ գլխի չընկնելով, որ իրական երջանկությունը նրան ստորոտին է սպասում:
14. Հեշտ ձեռք բերված երջանկությունը երկար չի կարող ձգվել:

Սիրո մասին

15. Աշխարհը շարժող անհաղթելի ուժը բոլորովին էլ երջանիկ սերը չէ, այլ դժբախտ սերն է:
16. Թույլերը երբեք չեն մտնի սիրո թագավորություն, քանի որ այնտեղ օրենքները դաժան են: Կանայք իրենց նվիրում են միայն խիզախ ու վճռական տղամարդկանց: Նրանք հուսալի են, իսկ դա այն է, ինչ կյանքում պետք է կանանց:

17. Հասարակության կյանքում գլխավորը վախը հաղթահարելն է, ամուսինների կյանքում գլխավորը՝ ձանձրույթը հաղթահարելը:
18. Աղքատության մեջ ամենավատն այն է, որ այն մարդկանց ստիպում է սուտ խոսել:
19. Եթե սիրում ես, բաց թող: Եթե քոնն է, հետ կգա:
20. Միայն այն, որ ինչ-որ մեկը քեզ չի սիրում քո ուզածի պես, չի նշանակում, որ նա քեզ ողջ հոգով չի սիրում:

21. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, քեզ չեն ստիպի արտասվել:
22. Հնարավոր է, դու այս աշխարհում ընդամենը մի մարդ ես, սակայն ինչ-որ մեկի համար դու ողջ աշխարհն ես:
23. Ժամանակդ մի վատնիր այն մարդու վրա, ով չի ձգտում այն անցկացնել քեզ հետ:

24. Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, այն ձեզնից ոչ մի տեղ չի փախչի ոչ մեկ շաբաթ, ոչ մեկ ամիս և ոչ էլ մեկ տարի հետո:
25. Խանդը շվեդական լուցկիների պես մի բան է: Վառվում է միայն իր տուփից:
26. Մարդուն կարոտելու վատագույն տարբերակը նրա հետ լինելն ու հասկանալն է, որ նա երբեք քոնը չի լինի:

27. Ուր աղքատությունն է, այնտեղ և սերն է:
28. Մարդիկ մտածում են, որ իրենք դադարում են սիրել, երբ ծերանում են, չնայած իրականում ծերանում են, երբ դադարում են սիրահարվել:

29. Եթե ինչ-որ բանի մեջ ներգրավված է կինը, ես գիտեմ, որ ամեն բան լավ կլինի: Ինձ համար ակնհայտ է, որ աշխարհը ղեկավարում են կանայք:

Կյանքի և մահվան մասին

30. Կյանքն այն օրերը չեն, որ անցել են ու գնացել, այլ նրանք, որոնք հիշվել են:
31. Պետք է լսել երեխայի ձայնը, որը ժամանակին եղել ես, և ով այժմ էլ քո ներսում ապրում է: Եթե մենք լսենք մեր ներսում ապրող երեխայի ձայնը, մեր աչքերը կրկին կփայլեն: Եթե մենք մեր կապն այդ երեխայի հետ չկորցնենք, չի կտրվի և կյանքի հետ մեր կապը:
32. Ցանկացած իր կենդանի է: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին:
33. Բարեկեցիկ ծերությունը սեփական միայնության հետ պայմանավորվելու հմտությունն է:

34. Ինչ-որ պահի ես հասկացա, որ մեռնել նշանակում է՝ այլևս ընկերներիդ հետ չլինել:
35. Հիանալի հատկություն է անցյալի ուրախություններն առանց դառնության ու զղջալու հիշելը:
36. Ինչո՞ւ է պետք այդքան բառեր վատնել բացատրելու համար այն, ինչ զգում է մարդը պատերազմի ժամանակ, եթե մեկ բառն էլ բավական է՝ վախ:

Արվեստի մասին

37. Գրականությունը ժամանցի լավագույն ձևն է, որը ստեղծվել է մարդկանց ձեռք առնելու համար:
38. Ոգեշնչումը գալիս է աշխատանքի ժամանակ:
39. Մտքերը ծնող չունեն, նրանք հրեշտակների պես թռչում են մեր գլխավերևով:

Աստծո մասին

40. Գլխավորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է հավատալ քեզ:
41. Սատանաներին այլևս դուր չի գալիս մեր գիտակցությունը խառնելն ու շփոթեցնելը. Նրանց արդեն պետք է մեզ մեղքի մեջ ներքաշել:
42. Ես Աստծուն չեմ հավատում, սակայն վախենում եմ նրանից:

Խելագարության մասին

43. Ոչ մի խելագար խելագար չէ, եթե լսես նրա փաստարկները:
44. Խաղաղ խելագարները մոտեցնում են ապագան:

Ժամանակի ու սպասման մասին

45. Ավելի լավ է ժամանակին չներկայանալ, քան հրավերի սպասել:
46. Ով երկար է սպասում, կարող է էլի մի քիչ սպասել:
47. Երբեք շատ ուշ չի լինում:
48. Դուք կարող եք առանց վիրահատության ապրել, բայց առանց ժամանակի յոլա գնալ չեք կարող:

Ընկերության մասին

49. Մի րոպե տևող հաշտությունը մտերիմ ընկերությունից ավելին արժե:
50. Լավագույն ընկերը նա է, ով այլևս կենդանի չէ:
51. Լավագույն ընկերը նա է, ով ձեռքդ կբռնի ու կզգա քո սիրտը:
52. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել մարդկանց հավատալ, պարզապես պետք է փոքր-ինչ զգույշ լինել:

53. Ոչինչ այնքան նման չէ իշխանության մենությանը, քան փառքի իշխանությունը:
54. Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարողանում է:

Կոլումբիացի ականավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացավ Մեխիկոյում 87 տարեկան հասակում, հարազատների ու մտերիմների շրջապատում, 2014թ-ի ապրիլի 17-ին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)