«Չի եղել օր, որ ես չսիրեմ քեզ, չի եղել գիշեր, որ չպատկերացնեմ քեզ իմ գրկում». Նապոլեոնի հուզիչ նամակն իր կնոջը կապացուցի, որ անգամ ամենաուժեղ տղամարդը կարող է անհույս սիրել

Նապոլեոն Բոնապարտի ու նրա կնոջ՝ Ժոզեֆինայի սիրո պատմությունը մինչև օրս մնացել է անգերազանցելի։

Այդ երկաթյա հրամանատարը՝ Նապոլեոնը, Ժոզեֆինային այնքան էր սիրում, որ անգամ ներում էր նրա բոլոր դավաճանություններն ու ստերը, միայն թե Ժոզեֆինան մի օր ավել սիրի իրեն։

zNews-ը առաջարկում է ծանոթանալ Նապոլեոնի վերջին նամակներից մեկին, որը կստիպի ձեզ հավատալ, որ անգամ ամենաուժեղ տղամարդը դառնում է թույլ ու անպաշտպան, երբ իսկապես սիրում է։

«Չի եղել օր, որ ես չսիրեմ քեզ, չի եղել գիշեր, որ ես չպատկերացնեմ քեզ իմ գրկում։ Հոգիս, ես անգամ առանց քեզ թեյ չեմ ուզում խմել, որ մեղավոր չզգամ ինձ, թե նորից քեզնից հեռու եմ։ Իմ ծառայության ամենաթեժ պահերին, երբ ես ղեկավարում եմ մի ամբողջ հսկայական բանակ, ես շարունակում եմ մտածել իմ Ժոզեֆինայի մասին։ Դու գողանում ես իմ միտքը, լցնում ես ուղեղս միայն քո մասին մտքերով։ Եթե ես գիշերները վեր եմ թռչում, ապա միայն այն պատճառով, որ այդպես ավելի է մոտենում քեզ տեսնելու պահը, սեր իմ։ Քո վերջին նամակում դու ինձ դիմում ես «Դուք»-ով, «Դուք»-ո՞վ, դա ի՞նչ կոպտություն է։ Կամ դու 4 օր ինձ նամակ չես էլ գրել։ Ինչո՞վ էիր զբաղված, որ ժամանակ չէիր գտնում ամուսնուդ գոնե մի նամակ գրելու համար։

Ա՜խ, սեր իմ։ Քո այդ «Դուք»-ը, այդ «Դուք»-ն ինձ սպանում է։ Իմ սրիկա երևակայությունն արդեն չի թողնում,որ ես շարունակեմ նախկին խանդավառությամբ աշխատել։ Ախր, եթե դու հիմա ես ինձ «Դուք»-ով դիմում, ապա ի՞նչ կլինի մեկ շաբաթ հետո։ Գնալով դու ինձ ավելի ու ավելի քիչ ես սիրում։ Դա նշանակում է, որ եթե ես զոհվեմ, դու անգամ չես էլ ցավի իմ կորստի համար։ Խնդրում եմ, գոնե ասա՝ երբ ես վերջնականապես ինձ դադարելու սիրել, որ ես գոնե իմանամ, թե ինչով եմ դրան արժանացել…

Ցտեսություն, կին իմ, իմ տանջանք, իմ հույս և իմ շարժիչ ուժ, նա, ում ես սիրում եմ, ումից վախենում եմ, ու ով լցնում է իմ սիրտը նուրբ զգացմունքներով։ Նա, ով մոտեցնում է ինձ բնությանը և ինձ պարգևում այնպիսի ուժեղ զգացողություններ, որոնք համեմատվում են անգամ կայծակի հետ։ Եթե դու ինձ ասես․ «Ես քեզ էլ չեմ սիրում», ապա դա կլինի իմ կյանքի վերջին օրն ու իմ սիրո վերջին ակնթարթը։ Ժոզեֆինա՜, Ժոզեֆինա՜։ Դու հիշո՞ւմ ես, որ ես մի անգամ ասեցի, որ բնությունն ինձ օժտել է ամուր հոգով, իսկ քեզ այդ հոգին ոչնչացնող օդով ու քնքշությամբ։ Դու դադարե՞լ ես սիրել ինձ։ Ների՛ր ինձ, իմ ամբողջ կյանքի միակ սեր, որովհետև դու նորից պատառոտեցիր իմ հոգին։

Սիրտս, որ քեզ է պատկանում, լցված է վախով ու թախիծով… Ես մեռնում եմ այն մտքից, որ դու ինձ իմ անունով չես կոչում։ Ես կսպասեմ, թե երբ մի օր դու նորից ինձ իմ անունով կկոչես։ Հաջողություն։ Եթե դու էլ ինձ չես սիրում, ուրեմն՝ երբեք էլ չես սիրել, ինչը ինձ շատ կհիասթափեցնի։

Բոնապարտ

Հ.Գ. Այս տարվա պատերազմը լրիվ այլ է։ Իմ զինվորները բոլորը հիանում ու լսում են ինձ՝ վստահ լինելով, որ մենք կհաղթենք։ Միակն, ով ինձ ցավ է պատճառում դու ես։ Գոնե համբուրիր մեր երեխաներին, ում մասին դու այդպես էլ ոչինչ չես գրել, չնայած եթե նրանց մասին դու գրեիր, ես տուն վերադառնալու պատճառ էլ չէի ունենա։ Դու էլ գիտես, թե ինչ ու ինչպես ես գրում, ա՛յ կին։

1976 թ.»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում