Ծնողները 5-ամսյա դստեր մոտ քաղցկեղը են հայտնաբերել այս սովորական թվացող լուսանկարի շնորհիվ (ֆոտո)

26-ամյա Շելբի Սիմքինսը, անգլիական Քենթ կոմսության Դուվր քաղաքից, իր 5-ամսյա դստեր մոտ քաղցկեղ է կասկածել լուսանկարում ոչ մեծ մանրամասնի շնորհիվ։

Ինչպես պատմում է The Mirror թերթը, Շելբին շատ է լուսանկարել իր դստերը՝ Դելա Ռոուզին:

Երբ աղջիկը 5 ամսական էր, կերակրելուց հետո կինը հերթական անգամ լուսանկարել է նրան:

Նայելով լուսարձակով արված նկարին, Շելբին նկատել է, որ աղջկա աչքի հետ ինչ-որ բան կարգին չէ՝ այն արտացոլում է սպիտակ լույսը, ոչ թե կարմիրը:

Բացի այդ, աղջիկն ի ծնե շլություն ուներ:

Մանկաբույժին այցելելիս Շելբին լուսնկարի մասին պատմել է նրան, եւ նա խորհուրդ է տվել դիմել ակնաբույժի:

Արդյունքում աղջկա մոտ ախտորոշվել է ռետինոբլաստոմա՝ ցանցաթաղանթի քաղցկեղ, որը մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ է լինում։

Ուռուցքը, պարզվել է, չափազանց մեծ է եղել, եւ Շելբին ու նրա զուգընկեր Ռայան Դանեմը ստիպված են եղել աղջկա ձախ աչքը հեռացնելու դժվար որոշում կայացնել:

Վիրահատությունը կատարվել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին:

Այն տեւել է 2 ժամ եւ հաջող է անցել, որի ընթացքում աղջիկան ժամանակավոր արհեստական աչք են տեղադրել:

Աղջկա աջ աչքը, պարզվել է, առողջ է:

Փետրվարին երեխային փոխպատվաստել են արհեստական աչք, որը համարյա չի տարբերվում իրականից։

Այն պետք է շաբաթական մեկ անգամ հանվի եւ լվացվի օճառով ու ջրով, ապա նորից տեղադրվի:

Աղջկան դուր չի գալիս այս պրոցեդուրան, սակայն նա աստիճանաբար ընտելանում է դրան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․