Փսորիազ. պատճառները, ախտանիշները և ինչ պետք է անել

Փսորիազը իմունային համակարգի հիվանդություն է. դրա հետևանքով բջիջները կուտակվում են մաշկի վերին թաղանթում և կարմիր, խիտ, թեփուկավոր հետքեր առաջացնում, որոնք ուղեկցվում են քորով և ցավերով:

zNews-ը ներկայացնում է փսորիազի առաջացման պատճառները և ախտանիշները:

Փսորիազը քրոնիկ, ոչ վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում մաշկն է ախտահարում: Այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ սովորաբար գոյանում են կարմիր, շատ չոր բծեր, որոնք կոչվում են պապուլաներ: Երբեմն դրանք միաձուլվում են միմյանց հետ՝ առաջացնելով ավելի խոշոր բծեր: Այս բծերը հայտնվում են մաշկի լիմֆոցիտների, մակրոֆագների եւ կերատինոցիտների չափազանց մեծ տարածման, ինչպես նաեւ ավելորդ անգիոգենեզի (նոր փոքր մազանոթների ձեւավորման) արդյունքում:

Պատճառները

Փսորիազի զարգացման պատճառը եւ մեխանիզմները դեռ լիովին հասկանալի չեն: Շատ փորձագետներ վստահ են, որ սա աուտոիմունային հիվանդություն է: Բայց կան նաեւ այս հիվանդության վիրուսային ծագման վերաբերյալ տեսություններ: Քանի որ փսորիազը հաճախ ուղեկցվում է սնկային եւ ստաֆիլոկոկային վարակներով, որոշ մասնագետներ կարծում են, որ այդ վարակները կարող են խթանել փսորիազի զարգացումը: Բայց այլ գիտնականներ պնդում են, որ այդ վարակները կարող են լինել հիվանդության հետեւանք, այլ ոչ թե դրա պատճառ:

Համարվում է նաեւ, որ փսորիազի զարգացմանը կարող են նպաստել նյարդաբանական պատճառները, հորմոնալ խանգարումները, մաշկի վնասվածքները, արեւի այրվածքները, սթրեսը, նյութափոխանակության խանգարումները եւ այլ պատճառներ: Համարվում է նաեւ, որ ավելորդ քաշ եւ շաքարախտ ունեցող մարդիկ ավելի հաճախ են բախվում փսորիազի, քան նորմալ քաշ ունեցող եւ շաքարախտ չունեցող իրենց հասակակիցները:

Այսպես թե այնպես, անկախ փսորիազի զարգացման մեխանիզմից, պետք է հիշել, որ այն վարակիչ հիվանդություն չէ: Հետեւաբար, պետք չէ վախենալ դիպչել փսորիազով հիվանդ պացիենտներին: Ավելին, դեռ հաստատ հայտնի չէ` փոխանցվում է արդյոք փսորիազը ժառանգաբար: Ենթադրվում է, որ եթե ծնողներից մեկը կամ երկուսն էլ ունեն փսորիազ, ապա երեխայի մոտ այս հիվանդության զարգացման ռիսկը նույնպես մեծանում է (համապատասխանաբար 25 եւ 60 տոկոսով), բայց շատ մասնագետներ այն դեռ չեն համարում ժառանգական հիվանդություն:

Ռիսկի գործոնները

Քանի որ փսորիազի առաջացման մեխանիզմները դեռ բավականաչափ հասկանալի չեն, ռիսկի գործոնների մասին խոսելը բավական դժվար է: Բայց այսօր նման գործոններ են համարվում ժառանգականությունը, ալկոհոլի օգտագործումը (որոշ ուսումնասիրությունների համաձայն, գլխի եւ մարմնի այլ մասերի վրա փսորիազը 5 անգամ ավելի արագ է հայտնվում ալկոհոլ օգտագործող մարդկանց մոտ): Ռիսկի գործոնները ներառում են նաեւ ծխելը, ճարպակալումը եւ հաճախակի սթրեսը: Որոշակի դեղամիջոցների ընդունումը նույնպես գործոն է: Դրանց թվին են պատկանում, օրինակ, հակաբորբոքային ինդոմետացինը, լիթիումը, հիպերտոնիայի բուժման դեղամիջոցները (պրոպրանոլոլ, խինիդին):

Բարդությունները

Փսորիազը ոչ միայն գեղագիտական խնդիր է, այլ լուրջ հիվանդություն, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ հաշմանդամության հանգեցնել:

Համարվում է, որ ծանր փսորիազ ունեցող շատ մարդիկ ավելի հաճախ են վաղաժամ մահանում, քան նրանք, ովքեր չունեն փսորիազ: Համարվում է նաեւ, որ փսորիազի առկայությունը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի եւ քաղցկեղի որոշ տեսակների, ինչպես նաեւ հոդերի արթրիտի զարգացման հավանականությունը: Սակայն այս կապի մեխանիզմները դեռ ամբողջովին ուսումնասիրված չեն:

Բուժումը

Այսօր ամենուրեք կարելի է տեսնել փսորիազի բուժման զանազան հրաշագործ մեթոդների գովազդներ, բայց ճշմարտությունն այն է, որ այս հիվանդությունը չի բուժվում:

Բուժման միջոցով այսօր կարելի է վերահսկողության տակ պահել հիվանդությունը՝ շատ կլինիկական փորձարկումներում իրենց արդյունավետությունն ապացուցած դեղերամիջոցներ օգտագործելով՝ հիվանդների մեծամասնությանը հաջողվում է հասնել երկարատեւ ռեմիսիայի, որի ընթացքում հիվանդությունը չի արտահայտվում եւ անհանգստություն չի պատճառում:

Բժիշկներն, իհարկե, չեն բացառում, որ ապագայում, երբ գիտությունը հասկանա փսորիազի պատճառները, հնարավոր կլինի մշակել այնպիսի դեղամիջոց, որը մարդկանց ընդմիշտ կազատի այս հիվանդությունից: Բայց մինչ այժմ այդպիսի դեղամիջոց չկա, եւ գումար ու ռեսուրսներ վատնել չապացուցված «հրաշագործ» մեթոդների վրա, այնքան էլ լավ գաղափար չէ:

Վերջաբանի փոխարեն

Փսորիազը քրոնիկ հիվանդություն է, որը վարակիչ չէ եւ վտանգ չի ներկայացնում շրջապատի համար: Փսորիազը բուժել հնարավոր չէ, բայց գրագետ բուժումը կարող է բարձրացնել պացիենտի կյանքի որակը եւ կանխել բարդություններն ու անցանկալի խնդիրները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը
Թեստ – դարձվածքներ․ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը